Ակնաբուժական նոր ծառայություն` Տավուշի մարզում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հուլիսի 8-ին ծանոթացավ Տավուշի մարզի Իջևանի բժշկական կենտրոնում «Հայկական Ակնաբուժության Նախագիծ» բարեգործական հիմնադրամին նախաձեռնությամբ ստեղծվող ակնաբուժական նոր ծառայության գործընթացին: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց արտահիվանդանոցային ծառայություն մատուցող զննման սենյակ, ինչպես նաև վիրահատարան, որը նորագույն սարքավորումներով համալրվելուց հետո կգործի առաջիկայում: Հայկական ակնաբուժության նախագծի (ՀԱՆ) հիմնադիր և նախագահ Ռոջեր Օհանեսյանը […]





































