20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Դիետոլոգն ահազանգում է`ինչ կարող են անել նիհարեցնող դեղերը /վիդեո/

“Չնայած և հայկական,  և ռուսական՝ բոլոր ալիքները ասում են, որ հատուկ թեյերով, սուրճերով, արհեստական միջոցներով հնարավոր չէ նիահարել, միևնույն է բոլորը շարունակում են ձգտել դրան: Ինչքան էլ այս ամենը վտանգավոր է, այնուամենայնիվ, դեռ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք կարծես կախարդական փայտիկով ցանկանում են արագ նիհարել”,-հայ կանանց մեծամասնության վերջին շրջանի հիմնական մտահոգության մասին մասնագիտական մոտեցումը ձեւակերպեց բժիշկ –սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը:

Henaran.am- ի հետ զրույցում նա նշեց, որ արագ կորցրած քաշը շատ արագ էլ վերականգնվում է, սակայն այն հղի է անկանխատեսելի հետևանքներով .”Ամենաառաջին լուրջ հետևանքը մկանային քայքայումն է և լյարդի լուրջ վնասվածքը և այս երկու առողջական խնդիրն էլ համարյա թե անվերադարձ է: Կանանց մոտ շատ հաճախ կտրուկ քաշի իջեցումից կարող է դաշտանային ցիկլը վերանալ և օրգանիզմը հասցնել անպտղության”:

Վարդանուշ Պետրոսյանը խոսեց նաև նիհարեցնող միջոցների կեղծ գովազդների մասին. ” Բոլոր թեյերը, սուրճերը, հաբերը հիմնականում կամ լուծողական են, կամ միզամուղ են ՝ երկուսն էլ հասկանալի է ճարպի վրա ոչ մի ազդեցություն չեն թողնում”:

Նա նշեց նաև, որ այն բոլոր պրեպարատները, որոնք կան այդ դեղերի մեջ, արդյունքում սիրտ անոթային հիվանդություններ են առաջացնում:

Բժիշկ-սննդաբանի կողմից նիհարելու գաղտնիքները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ