27 Հունիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հանդիպում գրող Անուշ Ասլիբեկյանի հետ՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնում

Օգոստոսի մեկին՝ 12.00-ին Մուղդուսյան արվեստի կենտրոնում կկայանա հանդիպում ժամանակակից գրող, արձակագիր Անուշ Ասլիբեկյանի հետ: Հանդիպման ընթացքում Անուշ Ասլիբեկյանն ինքը կկարդա իր ստեղծագործություններից մեկը, որի ընթացքում մեր կենտրոնի ավագ սաները կնկարեն: 

Թեև հանդիպումը հիմնականում նախատեսված է կենտրոնի ավագ խմբի (12-ից բարձր տարիքային) սաների համար, սակայն մուտքն ազատ է, և եթե կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան մասնակցել, կարող են ներկա լինել ընթերցմանը՝ նախապես այդ մասին հայտնելով կենտրոնին: 

Մուղդուսյան արվեստի կենտրոնում արվեստագետների հետ հանդիպումների շարքը պարբերական բնույթ է կրում: Մենք հրավիրում ենք տարբեր արվեստագետների՝ հանդիպելու մեր սաների հետ:

Ավելացնենք, որ Մուղդուսյան արվեստի կենտրոնը շահույթ չի հետապնդում. մեր, մեր գործունեության, իրականացրած ծրագրերի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումներով.

http://mughdusyanart.com/

https://www.facebook.com/MughdusyanArt?fref=ts  

Մուղդուսյան արվեստի կենտրոն

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ