24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայ դպրոցականների օլիմպիական հաջողությունները

Հուլիսի 7-15-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում տեղի է ունեցել “Ֆիզիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքում  հայ դպրոցականներն արժանացել են 4 բրոնզե մեդալի և մեկ գովասանագրի: Հուլիսի 6-13-ը Ավստրալիայի Բրիզբեն քաղաքում տեղի է ունեցել “Ինֆորմատիկա” առարկայի միջազգային օլիմպիադան, որտեղ ևս հայ դպրոցականը նվաճել է բրոնզե մեդալ: Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի բրոնզե մեդալի են արժանացել. Ալեքսանդր Պետրոսյանը /Ա. Շահինյանի […]

Ուսանողական ամառային դպրոց վրանների ներքո

Հուլիսի 15-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղում մեկնարկեց ”Ֆիզիկական և կենսաբանական բաղադրյալ համակարգերի մոդելավորման տեխնոլոգիաներ” խորագրով ամառային դպրոց-սեմինարը: Դպրոցն իր ձևաչափով վրանային ճամբար է: ԵՊՀ-ից և Արցախի պետական համալսարանից mասնակցում է շուրջ 30 ուսանող: Ամառային դպրոց-սեմինարը  կազմակերպվում է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի և ՈՒԽ-ի նախաձեռնությամբ: Կազմակերպչական աշխատանքներին աջակցում են Արցախի պետական համալսարանը, ԼՂՀ […]

Արմեն Աշոտյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ  եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական եւ գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով […]

Աշխարհի, Եվրոպայի չեմպիոնները եւ աշակերտական օլիմպիադայի հաղթողները կսովորեն անվճար

Հանրապետական ընդունող հանձնաժողովը գումարել է իր երկրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր չորս հարց՝ միասնական եւ ներբուհական քննությունների նախնական արդյունքների ներկայացում եւ քննարկում, հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական վկայականի /ատեստատի/ ներկայացման հարցի քննարկում, 105-108 կետերի արտոնություններից օգտվող դիմորդների նախնական ցուցակի ներկայացում եւ այլ ընթացիկ […]

Բուհերի դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել մինչեւ վաղը` հուլիս 11-ը, ժամը 16.00-ն երկարաձգել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու հնարավորությունից:

ԻԻՀ դեսպան. “Վերջին տարիներին կրթության որակի առաջընթացն արձանագրում են նաև իրանցի ուսանողները”

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Ողջունելով դեսպանին` նախարարը շնորհավորել է Իրանի ժողովրդին` հրաշալի կազմակերպված նախագահական ընտրությունների կապակցությամբ: Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ երկու երկրներում անցկացված նախագահական ընտրությունները կնպաստեն` պետությունների միջև հարաբերությունների նոր էջի բացմանը: “Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները […]

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից […]

Դարձել է Արմավիրի մարզի սադրանքների զոհը. պատճառն ԱԺ ընտրություններն են

«Խնդրում եմ իշխանություններին չկպնել, իմ ասածները քաղաքական դիվիդենտներ շահելու համար չեն, ես ՀՀԿ հնաբնակ եմ և հավատարիմ եմ իմ կուսակցության բոլոր քայլերին»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը, ում օրեր առաջ հեռացրել են դպրոցի տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենը համոզված է, որ իրեն առանց հիմնավորումների […]

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն”  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ”  կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման […]

Ալկոհոլային գարեջուրը դրական է ազդում սրտի վրա

Մոտ 0.5 լիտր գարեջուրը միանգամայն բավարար է, որպեսզի սրտի շրջակայքում գտնվող արյունատար անոթների վիճակը բարելավվի: Գարեջրի շնորհիվ զարկերակն ավելի էլաստիկ է դառնում, իսկ արյան հոսքը բարելավում է մարդու խմելուց 2 ժամ անց, գրում է “The Daily Mail”-ը: Այսպես, օրական կես լիտր գարեջուր խմելու դեպքում կարելի է 30 տոկոսով նվազեցնել սրտային կաթվածները եւ ինսուլտները: Գիտնականները 20-30 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված