13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ Հայաստանում

Ս. Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայի Գլաուկոմայի բաժանմունքում սկսել է կիրառվել ամերիկյան ՛՛Գլաուկոս՛՛ կորպորացիայի կողմից մշակված Այ-Ստենտ տրաբեկուլար միկրո իմպլանտը ( iStent Trabecular Micro-Bypass), որն, ըստ էության, առաջարկում է գլաուկոմայի առաջխաղացման կանխարգելման նոր հեղափոխական մեթոդ: Այ-Ստենտը ԱՄՆ Առողջապահության դեպարտամենտի Սննդի և դեղորայքի բաժնի (Food and Drug Administration – FDA) կողմից հաստատված ամենափոքր սարքն է, որի հիմնական գործառույթը ներակնային […]

Վարչապետը կարևորում է մասնավոր հատվածի ներգրավումը գիտության ոլորտ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ստեղծման 70-ամյակի առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ ԳԱԱ: Կառավարության ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ շրջել է ակադեմիայի տարբեր ինստիտուտների ձեռքբերումների ու գիտական նորարարությունների ցուցահանդեսի տաղավարներով՝ ծանոթացել ներկայացված նյութերին:Շնորհավորելով ՀՀ ԳԱԱ-ին 70-ամյակի կապակցությամբ՝ վարչապետը կարևորել է երիտասարդների ներգրավումը գիտահետազոտական ինստիտուտներ, որպեսզի նրանց մոտ էլ գիտությամբ զբաղվելու ցանկություն առաջանա: «Մանավանդ, […]

Տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների անունները հայտնի են

Տնտեսագիտության ոլորտում մրցանակի են արժանացել ամերիկացի 3 գիտնականներ՝ Լարս Պիտեր Հանսենը, Յուջին Ֆաման եւ Ռոբերտ Շիլերը, ովքեր հաղթել են ակտիվների գների էմպիրիկ վերլուծություն կատարելու համար, տեղեկացնում է lenta.ru-ն։  Այսպիսով՝ Նոբելյան մրցանակի բոլոր ոլորտներում դափնեկիրների անունները հայտնի են։ Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։  Ավելի վաղ հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի […]

Խաղաղության Նոբելյան մրցանակակրի անունը հայտնի է

Խաղաղության Նոբելյան մրցանակի 2013թ.արժանացել է Քիմիական զենքն արգելող կազմակերպությունը (ՔԶԱԿ), որը պետք է ապահովի Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման գործընթացը, տեղեկացնում է Газета.Ru-ն: Հեղինակավոր այս մրցանակի հավակնորդների թվում էին պակիստանցի դեռահաս իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայը, կոնգոյաբնակ բժիշկ Դենիս Մակվեգը, ով հազարավոր բռնաբարված ու քաղաքացիական պատերազմի ժամանակ կտտանքների ենթարկված կանանց է բուժել եւ այլոք:  Հարկ է նշել, որ […]

ՀՊՃՀ-ի ամբիոնի վարիչները ”թռե՞լ են ռեկտորի գլխով” /վիդեո/

”Ես դեսպոտ չեմ”,-այսօր ասուլիսում ասաց ՀՊՏՀ ռեկտոր Արա Ավետիսյանը` ի պատասխան իր հրաժարականը պահանջող դասախոսների մեղադրանքների: ”Եթե այդպես լիներ, երեկվա մեր միջոցառումը չէր լինի”,-նշեց նա: Հարցին, թե կպատժի այս օրերին իրենից դժգոհող դասախոսներին, նա արձագանքեց. ”Ինչի համար պատժեմ, ես ամեն ինչը նորմալ եմ համարում, ինչի պիտի պատժեմ: Ինչ վերաբերում է պահվածքին ու ձևին, դա ամարդկանց […]

ՀՊՃՀ-ում ով կաշխատի, նա կուտի /վիդեո/

՛՛Ով ինչքան լսարանային ժամ ունենա, կվարձատրվի դրանց քանակով, ով ինչքան ոչ լսարանային ժամ ունենա` կվարձատրվի դրանով: Ով ինչ ծանրաբեռնվածությամբ կաշխատի և քանի ժամ, այնքան կստանա, յուրքանչյուրին ըստ աշխատանքի կտրվի՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով բուհի շուրջ բարձրացված աղմուկին: Նշենք, որ արդեն մի քանի օր է, որ ՀՊՃՀ-ի դասախոսները դժգոհում են, որ ռեկտորը կրճատել […]

“Պոլիտեխնիկը” կործանման շեմին է. դասախոսները չեն հանձնվի

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Աշոտ Խաչատրյանը բարձրաձայնեց բուհում տեղի ունեցող խնդիրները.”Խնդիրը բազմիցս ներկայացվել է՝ աշխատանքի ծավալը մեծացել է, աշխատավարձը՝ նվազել”: “Բուհը որպես կազամակերպություն, կանգնած է ֆինանսական կոլապսի առջև՝ այսինքն՝ բանկռոտի առաջ, սակայն վիրավորականը այն է , որ դա կատարվում է բարեփոխումների շղարշի ներքո: Դրա հետևանքով կրճատվում են դոցենտների և պրոֆեսորների […]

Երեւանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել […]

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Քիմիայի ոլորտում 2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լեւիտը եւ Արի Ուորշելը`  բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար, տեղեկացնում է  РИАНовости-ն: Նոբելյան մրցանակի հանձնում կշարունակվի վաղը, երբ պարզ կդառնա գրականության ոլորտում մրցանակակիրը: Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 1.2 միլիոն դոլար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի