ՀՊՃՀ-ում ով կաշխատի, նա կուտի /վիդեո/
՛՛Ով ինչքան լսարանային ժամ ունենա, կվարձատրվի դրանց քանակով, ով ինչքան ոչ լսարանային ժամ ունենա` կվարձատրվի դրանով: Ով ինչ ծանրաբեռնվածությամբ կաշխատի և քանի ժամ, այնքան կստանա, յուրքանչյուրին ըստ աշխատանքի կտրվի՛՛,-այսօր ասուլիսին հայտարարեց ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը՝ անդրադառնալով բուհի շուրջ բարձրացված աղմուկին:
Նշենք, որ արդեն մի քանի օր է, որ ՀՊՃՀ-ի դասախոսները դժգոհում են, որ ռեկտորը կրճատել է աշխատավարձերն ու կրճատումներ կատարել դասախոսական կազմում:
Արա Ավետիսյանի խոսքով՝ պատճառը ուսանողների ավելի պակաս թվով ընդունելությունն է՝ նախորդ տարիների համեմատ, և բյուջեն բավարար չէ նախորդ տարվա աշխատավարձերի չափով վարձատրելու:
՛՛Բուհ-ն առաքելությունը պետք է իրականացնի, պետք է կարողանա լրջորեն հաշվել ամեն մի դրամի նպատակային ծախսը, ավելի արդյունավետ ծախսը: Պետք է կարողանանք լավ ընդունելություն կատարենք, մուտքային եկամուտները ճիշտ կազմակերպենք, բարելավենք գրադարան, լաբորատորիաներ, պրոֆեսորադասախոսական կարգի աշխատանքի վճարումն ապահովենք՛՛:
Արա Ավետիսյանի խոսքով՝ երբ երկու տարի առաջ ինքը սկսել է պաշտոնավարել, աշխատակիցներից շատերը ստանում էին մոտ քառասուն հազար դրամ աշխատավարձ, գրադարանավարներն ավելի ցածր: ՛՛Ես չէի կարող սպասել… մենք բարձրացրինք աշխատավարձերը սոցիալական մինիմում զամբյուղին պահանջներին համապատասխան դարձնելով: Երբ որոշում եղավ ու հարկերն ավելացան, մեզ մոտ երկու անգամ այնպիսի բարձրացում եղավ, որ այդ թվերը չպիտի համեմատենք, թե ոսումնական տարին ավարտելիս ինչքան է ստացել, պետք է համեմատել 2011-2012 ուստարվա հետ՛՛,-նկատեց նա:
Ռեկտորը նաև շեշտեց, որ դասախոսները դեռ ամռանն են իմացել կրճատումների մասին:
Իսկ, թե ինչ լուծում է առաջարկում Արա Ավետիսյանը, դիտեք՝ տեսանյութում՝ քիչ անց:
Մանրամասները՝ տեսանյութում: