13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Երեւանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել […]

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Քիմիայի ոլորտում 2013թ. Նոբելյան մրցանակին արժանացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լեւիտը եւ Արի Ուորշելը`  բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար, տեղեկացնում է  РИАНовости-ն: Նոբելյան մրցանակի հանձնում կշարունակվի վաղը, երբ պարզ կդառնա գրականության ոլորտում մրցանակակիրը: Յուրաքանչյուր Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 1.2 միլիոն դոլար:

Դեղարտադրողները՝ փաստի առաջ. ո՞վ է խոչընդոտում

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը անդրադառնալով այսօր Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղերի որակին՝ նկատեց. ՛՛Հիմա արտադրության մեջ կա երեք անուն դեղ, մինչդեռ սովետական միության տարիներին 14-15 անուն դեղորայք էին ստեղծել՛՛: ՛՛Ինստիտուտը մի առավելություն ունի, որ դեղահումքը ստեղծվում է տեղում: Կարծում եմ դեղահումքի արտադրություն պետք է ստեղծել Հայաստանում, քանի որ […]

Իսպանացիներն ամենից քիչ կրթվածն են

Կրթական հաջողությունների միջազգային ծրագրի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 23 զարգացած երկրներից ամենից քիչ կրթվածը իսպանացիներնն են: Նրանց գիտելիքները հատկապես քիչ են մաթեմատիկայի ոլորտում, գրում է The Local-ը: Սոց հարցումներին մասնակցել են 16-65 տարեկան 166 հազար մարդ տարբեր երկրներից: Ամենից կրթվածն են եղել ֆինլանդիայի, Հոլանդիայի, Ճապոնիայի բնակիչները:

Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակի 2014թ. հարցազրույցային ընտրափուլ

Հայաստանից Բունդեսթագի Միջազգային խորհրդարանական կրթաթոշակին հավակնող երիտասարդների ընտրության նպատակով 2013թ. հոկտեմբերի 9-ին և 10-ին Հայաստանում է գտնվելու Վոլֆգանգ Բյորնզենը (Բյոնստրուպ): Ընտրական հարցազրույցներից բացի Բունդեսթագի անդամ Բյորնզենը հանդիպում կունենա ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի և հայ-գերմանական պատգամավորական խմբի նախագահ Արտակ Դավթյանի հետ:

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիրները հայտնի են

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները, փոխանցում է РИА-Новости-ն: Մրցանակին արժանացել են բրիտանացի ֆիզիկոս Պիտեր Հիգսն ու բելգիացի Ֆրանսուա Էնգլերը՝ “Հիգսի բոզոնի” կամ “Աստծո մասնիկի” գոյությունը 50 տարի առաջ տեսականորեն ապացուցելու համար։  Այս տարի Նոբելյան մրցանակակիրներին կհանձնվի 1.2 մլն դոլար։ 

Միջազգային աստղագիտական միությունը վստահում է հայերին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՛՛Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ եւ ուսումնասիրություններ՛՛ թեմայով գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) 304-րդ միջազգային գիտաժողովի համանախագահներ Արեգ Միքայելյանը (Հայաստան) ու Դեւիդ Սանդերսը (ԱՄՆ), […]

Շնորհակալություն ասեք Ձեր ուսուցիչներին. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր “Ուսուցչի տոնի” կապակցությամբ հանրապետության մի խումբ ուսուցիչների շնորհավորել ու  պարգևներ է հանձնել: ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով,  ընդգծել է, որ  ուսուցիչն արժանի է ամենօրյա գնահատանքի ու մեծարանքի: “Սիրելի ուսուցիչներ, այս օրերեին Դուք լսելու եք ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ, շնորհակալության և երախտիքի խոսքեր: Դա հասարակության  […]

Խնայողությունից՝ ուսուցիչների համար

Այսօր կառավարության հերթական նիստում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ուսուցչի օրը հավուր պատշաճի նշելու համար համապատասխան միջոցառումների կազմակերպման նպատակով խնայողությունների հաշվին գոյացած ութ միլիոնից քիչ ավելի գումար տրամադրել, որպեսզի հոկտեմբերի հինգին Օպերայի համապատասխան դահլիճում մեծ շքեղ հանդիսությամբ մեծարանքի երեկո կազմակերպվի: 

Քեմբրիջի շրջանավարտը դիմել է ծայրահեղ քայլի. Հայկական ժամանակ

՛՛Լույս՛՛ հիմնադրամի կրթաթոշա­կառու եւ Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ Արամ Մուղալյանը, ով մեղադրվում Է խուլիգանության եւ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու համար, արդեն 7 օր է՝ հացադուլ Է հայտարարել, իսկ նա­խօրեին էլ՝ ջրադուլ: Վերջինիս պաշտպան Վահե Գաբրիելյանի խոսքով, իր պաշտպանյալի հա­ցադուլ եւ ջրադուլ հայտարարելու պատճառը անօրինական կերպով նրան կալանքի տակ պահելն Է: ՛՛Բոլոր հիմնավորված միջնորդու­թյունները’ կալանքից ազատելու, խափանման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի