28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Դեղարտադրողները՝ փաստի առաջ. ո՞վ է խոչընդոտում

ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը անդրադառնալով այսօր Հայաստանում արտադրվող և ներմուծվող դեղերի որակին՝ նկատեց.

՛՛Հիմա արտադրության մեջ կա երեք անուն դեղ, մինչդեռ սովետական միության տարիներին 14-15 անուն դեղորայք էին ստեղծել՛՛:

՛՛Ինստիտուտը մի առավելություն ունի, որ դեղահումքը ստեղծվում է տեղում: Կարծում եմ դեղահումքի արտադրություն պետք է ստեղծել Հայաստանում, քանի որ այն սահմանափակում է մեր երկրի դեղարտադրության հնարավորությունները և կախվածություն է ստեղծում դրսի շուկայից:

Մենք ունենք այնպիսի մասնագետ քիմիկոսներ, որոնք ստեղծում են դեղահումք”,-ասաց Վիգեն Թոփուզյանը հավելելով, որ այսօր Հայաստանում ոչ մի դեղարտադրող ընկերություն չի կարողանում ստանալ “ՋԻ-ԷՄ-ՓԻ” լիցենզիա, որ թույլ է տալիս դեղ արտադրել և արտահանել:

՛՛Մեր արտադրողներից ոչ ոք այսօր չունի սեփական դեղ արտադրելու թույլտվություն, սակայն շարունակում են արտադրել: Դուրս է գալիս օրենքից դուրս ենք, արտադրողի շահերին դիպչում են, ինչ որ բան էն չի: Թույտվության համար պետք է համապատասխան ստուգում անցկացվի, որը այդպես էլ տեղի չի ունենում՛՛,-վրդովեց գիտնականը:

Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնը այս տարվա հունվարից չի արտադրում բավականին կարևոր նշանակություն ունեցող դեղեր և այդ դեղերը այսօր այլընտրանք չունեն, այսինքն՝ չեն ներկրվում արտերկրից:

՛՛Այս խնդիրները ես բարձրաձայնում եմ, դիմում եմ ամեն օր, դիմում եմ ամեն տեղ, քանի որ չեմ ուզում գիտությունը տուժի՛՛,-հայտարարեց Վիգեն Թոփուզյանը:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ