Մշակվելու է հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գլխավորությամբ ձեւավորվելու է աշխատանքային խումբը, որը ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնելու Հայրենասիրական դաստիարակության հայեցակարգի նախագիծ եւ դրանից բխող “Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայրենասիրական դաստիարակության 2014-2019թթ պետական ծրագիր”: Աշխատանքային խմբում ընդգրկվելու են ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի, մշակույթի, պաշտպանության, տարածքային կառավարման, սփյուռքի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ոստիկանության եւ […]