11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման “Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին”: Համաձայն հրամանի՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում կտրամադրվի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից […]

Դարձել է Արմավիրի մարզի սադրանքների զոհը. պատճառն ԱԺ ընտրություններն են

«Խնդրում եմ իշխանություններին չկպնել, իմ ասածները քաղաքական դիվիդենտներ շահելու համար չեն, ես ՀՀԿ հնաբնակ եմ և հավատարիմ եմ իմ կուսակցության բոլոր քայլերին»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը, ում օրեր առաջ հեռացրել են դպրոցի տնօրենի պաշտոնից: Նախկին տնօրենը համոզված է, որ իրեն առանց հիմնավորումների […]

ԲՈՀ-ի նախագահն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի “ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով” գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է “խիստ նկատողություն”  կարգապահական  երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն: Ղեկավարվելով “Քաղաքացիական ծառայության մասին” ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի “գ”  կետով՝ նախարարի հրամանով Ա. Ղուկասյանն ազատվել է “ՀՀ բարձրագույն որակավորման […]

Ալկոհոլային գարեջուրը դրական է ազդում սրտի վրա

Մոտ 0.5 լիտր գարեջուրը միանգամայն բավարար է, որպեսզի սրտի շրջակայքում գտնվող արյունատար անոթների վիճակը բարելավվի: Գարեջրի շնորհիվ զարկերակն ավելի էլաստիկ է դառնում, իսկ արյան հոսքը բարելավում է մարդու խմելուց 2 ժամ անց, գրում է “The Daily Mail”-ը: Այսպես, օրական կես լիտր գարեջուր խմելու դեպքում կարելի է 30 տոկոսով նվազեցնել սրտային կաթվածները եւ ինսուլտները: Գիտնականները 20-30 […]

Վարչապետն ուրախ է արդյունքից

Այսօր Կառավարության նիստում օրակարգը սպառելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցրեց, թե արդյոք հայտարարություններ կան: Ոչ մի հայտարարություն չկար, վարչապետն ինքը հայտարարություն արեց: Վարչապետին ուրախացրել է այն, որ հայ ուսանող Նարեկ Թովմասյանը, ով սովորել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիք գյուղում,  ընդունվել է աշխարհի լավագույն բուհ-երից մեկը՝ Ստենֆորդի համալսարան: ՛՛Ես կարծում եմ, որ ինչպես ես, այնպես էլ դուք […]

Այս տարի եւս բուհերի ընդունելության քննություններն անցել են աննախադեպ հանգիստ մթնոլորտում. Ա. Աշոտյան

Նախարարը նաեւ ռեկտորներին  առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել՝ բուհական մասնագիտությունների խոշորացման հետ կապված: “Այս գործընթացը ժամանակի հրամայական է ոչ միայն կրթության բովանդակության զարգացման տեսանկյունից: Հայտնի է, որ UNESCO –ն մշակել է նոր մասնագիտություների դասակարգիչ, որը դրվելու է նաեւ Հայաստանի բուհերի մասնագիտությունների ցանկի հիմքում, քանի որ մեր երկիրը գնում է համադրելի  եւ ճանաչելի կրթական համակարգ կառուցելու […]

Կրթությունը՝ գործազրկության եւ աղքատության դեմ պայքարի լավագույն միջոց

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը 2007 թվականից մեծ աջակցություն է ցուցաբերել  ՄԿՈԻ ոլորտի բարեփոխումներին: Աջակցություն շրջանակում այսօր տեղի է ունեցել ծրագրի իրականացրած՝ “Աշխատաշուկայում  նախնական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի 2010-2011թթ. շրջանավարտների ներգրավվածության մասին” հետազոտության շնորհանդեսը, որին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սոֆի Կեմխաձեն: […]

“Եթե լիարժեք քննություն արվի, շատերը կհայտնվեն բանտում Խաչիկյանի կողքին”

Ու՞ր են գնում գիտության փողերը, հարցի պատասխանը այսօր` հուլիսի 2-ին լրագրողներին փորձեցին ներկայացնել կենսաբանական գիտությունների դոկտոր Սիներիկ Հայրապետյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը: Սիներիկ Հայրապետյանը կարծում է, որ գիտությունը որոշում է երկրի սոցիալ տնտեսական մակարդակը:Նրա դիտարկումները ցույց են տվել, որ  Հայաստանում այքան տգեղ քաղաքականություն է վարվել, որ վնասվել է գիտությունը, գիտության  հանդեպ տեղի ունեցած վերաբերմունքը ըստ […]

Հայաստանի փորձը` միջազգային կրթական հանրույթի ուշադրության առանցքում

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է այս տարվա հունվար […]

ՀՀ առողջապահության նախարարը կմասնակցի Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը վաղը` հուլիսի 2-ին, կմեկնի ԱՄՆ` մասնակցելու Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում հուլիսի 3-7-ը կայանալիք Հայ բժիշկների համաշխարհային 11-րդ համագումարի աշխատանքներին։ Նախատեսվում է, որ նախարարը հանդես կգա ծավալուն ելույթով եւ կներկայացնի Հայաստանի առողջապահության ոլորտում առկա իրավիճակը, ընթացող բարեփոխումները եւ ապագա ծրագրերի նկատմամբ մոտեցումները։ Կլինեն նաեւ քննարկումներ։ Տեղեկացնենք, որ համագումարը կազմակերպել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի