25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արմեն Աշոտյանն հրաժեշտի հանդիպում է ունեցել

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն  այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ  եւ լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական եւ գիտական նախագծեր: Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաեւ ակտիվացել են միջբուհական եւ միջուսանողական կապերը: Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարեւորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:

Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը եւ նրա ժողովրդին: “Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը”,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության եւ մշակույթի ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցության ընդլայնումը: Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:  “Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ  են: Կրթության եւ մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաեւ տնտեսական եւ քաղաքական համագործակցության համար”,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձեւավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման եւ համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգեւատրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւով` “Ոսկե հուշամեդալով”:

 

                       

 

 

                                

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ