12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է վերընտրվել Արամ Իսաբեկյանը

Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայում տեղի է ունեցել խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Անելկա Գրիգորյանը: Խորհրդի 24 անդամներից նիստին ներկա են գտնվել 23-ը: Նիստի օրակարգում ռեկտորի  թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի անցկացումն էր: Սահմանված ժամկետներում ինքնաառաջադրված միակ թեկնածուն նախորդ 5 տարիներին ռեկտորի պաշտոնը զբաղեցրած ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն էր, ով ներկայացրել է ակադեմիայի  զարգացման  հնգամյա ծրագիրը:

Քննարկումից հետո,  համաձայն “Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետի եւ Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի կանոնադրության՝ փակ գաղտնի քվեարկության արդյունքում 5 տարի ժամկետով միաձայն ՝  23 կողմ ձայնով, ակադեմիայի ռեկտոր է ընտրվել Արամ Իսաբեկյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ