10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մանկավարժական ինստիտուտի փոխարեն հյուրանո՞ց

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը տեղյակ չէ այն լուրերի մասին, որ ՎՊՄԻ-ի շենքը հնարավոր է առաջիկայում վերածվի հյուրանոցի:

”Ես այդ մասին առաջին անգամ եմ լսում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռեկտորը: Նշենք, որ արդեն մի քանի տարի է, որ Վանաձորում լուրեր են շրջանառվում, որ երկու բուհ-երը` ՎՊՄԻ-ը և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղը, որ վանաձորցիներին ավելի հայտնի է ”Պոլիտեխնիկ” անվամբ, միացվելու են: Վերջերս այդ խոսակցությունները կրկին ակտուալ դարձան:

Եվ հիմա լուրերի համաձայն` երբ բուհ-երը միավորվեն, գործելու են ”Պոլիտեխնիկի” շենքում, որը գտնվում է քաղաքի ծայրամասում, իսկ ՎՊՄԻ-ի շենքը գտնվում է քաղաքի կենտրոնում` Արցախ պուրակի հարևանությամբ:

Բուհ-երի միավորման մասին ևս հարցրինք Խաչատրյանից: ”Չեմ կարող ասել, քանի որ ես պաշտոնական որևէ տեղեկատվություն չեմ ստացել որևէ մեկից, որևէ պաշտոնական գրություն չեմ ստացել այդ մասին, տեղեկատվություն չունեմ”,-ասաց ռեկտորն ու միաժամանակ հայտնեց, որ այդ մասին քննարկումներ ընթացել են: 

Հարցին, թե կողմ է այդ նախագծին, ռեկտորը չցանկացավ պատասխանել:  

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ