26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Սերժ Սարգսյանը չպետք է գնա այդ քայլին. Առավոտ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի կարծիքով` Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից  ճանաչելը քաղաքական զինանոցի այն բախտորոշ մեթողներից է, որը չի կարելի նման  հաճախականությամբ օգտագործել։ Հիշեցնենք, որ Հայաստանի կառսվարության մայիսի 5-ի նիստի օրակարգում ընդգրկված է Ազգային ժողովի պատգամավորներ  Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրինագիծը։ Այս առիթով իր դիրքորոշումն էր հայտնել նաեւ Լեոնային Ղարաբաղի նախագահի […]

«Նուբարաշենում» կալանավորները բունտ են արել, խփել դռներին, այրել հագուստները. Ժամանակ

Երեկ կեսօրին, ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները, դատարանի որոշմամբ, անակնկալ այցելել են «Նուբարաշենե ՔԿՀ՝ խուզարկություն կատարելու։ Ըստ որում՝ ՔԿՀ աշխատակիցներին չեն թույլատրել մասնակցել խուզարկությանը։ Արդյունքում կալանավորվածները սկսել են բունտ անել, խփել են դռներին, աղմկել, հագուստ հրկիզել՝ պահանջելով, որ ոչ մի դուռ չբացվի։ Բարձրացված աղմուկի հետևանքով ոստիկանության հատուկ նշանակության աշխատակիցները շտապ հեռացել են ՔԿՀ տարածքից, և […]

Երկրից փող են դուրս բերում. Հայկական Ժամանակ

Մասնավոր տրանսֆերտների վիճակագրության մեջ չափազանց հետաքրքիր միտումներ են նկատվում։ Գնալով կտրուկ աճում են Հայաստանից արտասահման փոխանցվող մասնավոր, ոչ առեւտրայրն փոխանցումները՝ մեզ հայտնի մասնավոր տրանսֆերտները։ Օրինակ, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից արտասահման փոխանցվել է ավելի քան 88 միլիոն դոլար անցած տարվա 79 միլիոն դոլարի դիմաց։ Փաստորեն Հայաստանից արտասահման ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը մեկ տարվա […]

Լռություն փոթորիկից առաջ. Հրապարակ

«Ինչպե՞ս է իրավիճակը ռազմաճակատում, հարցրինք ԼՂ վարչապետ Արա Հարությունյանին։ «Այս պահին և նախորդ օրը հարաբերականորեն հանգիստ է»։ Լռություն՝ փոթորիկից առաջ։ «Գուցեև, բայց նաև հնարավորություն՝օպերատիվ ձևով առաջին գիծն սպասարկելու, ուղղությունները ճշտելու, խնդիրները հասցեականացնելու համար, այս պահին ակտիվ հանդիպումներ են ընթանում զոհվածների, տեղահանվածների ընտանիքների հետ, կատարվում է ընդհանուր վնասների գնահատում֊ճշտում, ինչ-որ մասով՝ նաև արդեն իսկ փոխհատուցում՝թե գումարային, թե […]

Երեւանը պայմանավորվածություն ունի Մոսկվայի հետ. Հայկական Ժամանակ

ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով ձեռք բերված ռուսական ժամանակակից սպառազինությունները, ըստ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության թերթի աղբյուրների, ըստ պայմանավորվածության, պետք է Հայաստանում լինեին դեռ անցած տարվա աշնանը: Հնարավոր է Հայաստանը ցանկանում է այդ զինատեսակների առաքումը կազմակերպել որքան հնարավոր է արագ, դա ՀՀ գործն է, կա ընթացակարգ, երեկ թերթին ասել է ռուսաստանցի ռազմական փորձագետ Խրամչիխինը:

Որն է հաջորդ քայլը. Ժողովուրդ

Այսօրվա նիստում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոս- տանջյանի եւ Հրանտ Բագրատյանի’ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետու­թյունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նա­խագիծը, որի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանա­վորում է Հայաստանի եւ Արցախի միջել քն­նարկումների արդյունքներովհաշվի առնե­լով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: ՛Նախագծի […]

Ճանապարհի այդ հատվածն անիծված է. Ժողովուրդ

Հայաստանը թերեւս այն եզակի երկրներից է, որտեղ ավտովթարները’հատկապես մահվան ելքով տարեկան կտրվածքով ահ­ռելի մեծ թիվ են կազմում: Իհարկե, պատճառները տարբեր կարող են լինել: Բայց հստակ է, որ վարորդները շատ հաճախ ոչ սթափ են ղեկին նստում, վարորդական իրավունքի վկայականները ստանում են շատ հեշտ’ իրականում վարել չիմանալով (եր­բեմն գնում են այն), եւ ամենակարետրը’ ավտոճանապարհներին ՃԵ անհրաժեշտ ցուցանակները […]

Որքան կվճարենք լույսի համար. Հայկական Ժամանակ

Առաջիկայում ՀՀ հանրային ծառայու­թյունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեր դրամով եւ սահ­մանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց: Դեռ նախօրեին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, թե սեփական նախաձեռնությամբ սկսում է էլէներգիայի սակագնի վերանայման գործընթաց եւ դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ ՋԷԿ-երին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է: Ըստ կոպիտ հաշվարկների, միայն գազի […]

Բաքուն պատրաստվում է նոր գործողությունների. Ժողովուրդ

Հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի չեղարկմամբ Ադրբեջանը ցանկանում է մեկընդմիշտ ամրագրել, որ հակամարտությունը ոչ թե Արցախի եւ Ադրբեջանի միջեւ Է, այլեւ Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ղարաբաղյան կողմի ստորագրությունից ամեն գնով ազատվելու՝ Ադրբեջանի այս ձգտումը, ի դեպ, կարող է հաջողությամբ պսակվել, եթե առաջիկայում, Աստված մի արասցե, պատերազմական գործողությունները վերսկսվեն եւ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները արձագանքեն նույնքան […]

Ինչ է լինելու վաղը, երբ թյուրքական աշխարհը ծրագրավորում է Կովկասի հայազերծումը. Հրապարակ

Աշխարհը փոխվում է։ Զսպման ոչ մի մեխանիզմ այլեւս չի գործում։ Թերեւս միայն միջուկային առճակատման սպառնալիքն է հիպոթետիկ։ Բայց դա երաշխիք չէ, որ «հսկաները» չեն բախվի։ Ամեն օր պատերազմ է։ Մենք մտասեւեռվում ենք օրվա իրողություններին։ Իսկ ինչ է լինելու վաղը։ Մի քաղաքական սերնդափոխություն, եւ Կենտրոնական Ասիայում իշխանության է գալու ազգայնականությունը։ Իրանը մնա­լու է միասնական։ Վաղը չէ, կես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի