23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երկրից փող են դուրս բերում. Հայկական Ժամանակ

Մասնավոր տրանսֆերտների վիճակագրության մեջ չափազանց հետաքրքիր միտումներ են նկատվում։ Գնալով կտրուկ աճում են Հայաստանից արտասահման փոխանցվող մասնավոր, ոչ առեւտրայրն փոխանցումները՝ մեզ հայտնի մասնավոր տրանսֆերտները։

Օրինակ, այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանից արտասահման փոխանցվել է ավելի քան 88 միլիոն դոլար անցած տարվա 79 միլիոն դոլարի դիմաց։ Փաստորեն Հայաստանից արտասահման ուղարկվող մասնավոր տրանսֆերտների ծավալը մեկ տարվա կտրվածքով աճել է ավելի քան 10 տոկոսով։ Եվ ուշագրավ է, որ այդ աճը ստացվել է դեպի Ռուսաստան փոխանցվող գումարների աճի հաշվին։ Եթե անցած տարվա առաջին երեք ամիսներին ՌԴ էր փոխանցվել 28,6 միլիոն դոլար, ապա այս տարվա երեք ամիսներին արդեն 42.2 միլիոն դոլար, կամ 50 տոկոսով ավելի։

Ըստ որոշ դիտարկումների, նման աճի հիմնական պատճառն այն է, որ նախկինում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցները արդեն հասցրել են տանել նաեւ իրենց ընտանիքները եւ հիմա Հայաստանում մնացած իրենց գույքը վաճառում են եւ գումարը կամաց-կամաց փոխանցում Ռուսաստան։ Ինչ վերաբերում է ՀՀ ուղարկվող տրանսֆերտների զուտ ներհոսքին, ապա այն շարունակում է նվազել։ ԿԲ-ի հրապարակած տվյալներով, այս տարվա առաջին եռամսյակում զուտ ներհոսքը կազմել է 45.3 միլիոն դոլար, ինչը 10 տոկոսով պակաս է անցած տարվա ցուցանիշից:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ