26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծերուկն անտանելի է դառնում. Իրատես de facto

Պատայի՞ն է Հովիկ Աբրահամյանի համար իրավիճակը։ Այս պահին` այո, որովհետև, ինչպես Սեյրան Օհանյանին ու Վարդան Օսկանյանին, նորօրյա «հերոսին» նույնպես «նոն-ստոպ» հարցերի շարք է սպասում` թե Մարտի մեկի, թե ստեղծված շտաբի, թե ընտրական կեղծարարությունների, թե տապալված տնտեսության, թե ձեռք բերած առաջին «միլիոնի», թե մնացածի մասով։ էլ չենք ասում, որ «շատ առաջ» գնալու դեպքում, ինչպես օրերս նկատել […]

Արյունը Ծառուկյանի վրա է մնալու. Ժողովուրդ

Վերջերս ակտիվացել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ Աժ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն։ Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման։ Եվ 2007, ե1 2012 թվականների ընտրություններն ավարտվել են նախընտրական կամ հետընտրական արյունալի բախումներով։ 2007-ին նրա որդու մասնակցությամբ հայտնի փոխհրաձգությունը տեղի ունեցավ որի ժամանակ, ըստ […]

Դեռ չմտած` կլքի. Հրապարակ

«Համախմբում» կուսակցության վարչության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը, հավանաբար, կլքի կուսակցությունը։ Հիշեցնենք, որ Անդրեասյանն օրերս իր անհամաձայնությունն է հայտնել կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմի, մասնավորապես, այդ դաշինքը Սեյրան Օհանյանի կողմից գլխավորելու առնչությամբ։ Սակայն, ըստ կուսակցությանը մոտ կանգնած անձանց, իրականում խնդիրն ընտրացուցակում զբաղեցնելիք տեղի հետ է կապված։ Կարեն Անդրեասյանը ցուցակում երկրորդը լինելու ամբիցիաներ ունի, ասում են՝ […]

Նոր հրաժարական. Ժամանակ

Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրւսհամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։ […]

Սեյրան Օհանյանը հասկացել է. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով` պաշապանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանական ընտրություններում համագործակցելու համար դիմել է նաեւ «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին։ Սեյրան Օհանյանը հասկացել Է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով իր շուրջ համախմբված դաշինքը թուլանում է։ Եվ նա Արթուր Բաղդասարյանին առաջարկել է ավելի ընդլայնված դաշինքով հանդես գալ։ Քանի որ Սեյրան Օհանյանը դեռ գրասենյակ կամ ներկայացուցիչ […]

Կմեղադրի պետական դավաճանության մեջ. Հայկական Ժամանակ

ՀՀԿ երկար սպասված խորհրդի նիստում նախօրեին Սերժ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը լքել կուսակցությունը: Աբրահամյանը կուսակցությունից հեռանալու մասին իր հայ­տարարության մեջ պատճառներին անդրադարձել էր մեկ բառով, արժանապատվություն: Սերժ Սարգսյանին նա մեղադրում է իր ար­ժանապատվությունը ոտնահարելու մեջ: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խորհրդի այս նիստից հետո Հովիկ Աբրահամյանը, զրկվելով կու­սակցությունում բարձր դիրքերից, դառնալու էր շարքային […]

Սեյրանի հետ. Ժամանակ

Վարչապետ Վարեն Կա­րապետյանի` Մոսկվայում հայ գործարարների հետ հանդիպմանը չի մասնակցել գործարար Արա Աբրահա­մյանը: Ռուսաստանի հայերի միության Նախագահը գրեթե անթաքույց աջակցում է Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդհմի առաջնոր­դած շարժմանը: Պատահա­կան չէ, որ Ռուսաստանի հայ միության նախագահի տեղակալը` Հայաստանի դեմոկրատական կուսակցու­թյան նախագահ Արամ Գ. Սարգսյանը հայտնվել է նրանց կողքին: Սեյրան Օհանյանը Մոսկվայում վերջերս հանդիպում է ունեցել Արա Աբրահամյանի […]

Մենք մտնում ենք քաոսի փուլ. Փաստ

Հարցազրույց քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ -Ընտրական գործընթացները մեզանում ինչ զարգացում են ունեցել: Այդ զարգա­ցումն ինչ տրամաբանությամբ է ընթացել: -Դժվար է տրամաբանության մասին խո­սելը: Իշխանության ներսում միշտ եղել են խնդիրներ, ընթացել է իշխանության պայ­քար, որի համար օգտագործվել են ընդդիմության մեջ եղած ուժերը: Վերադասավո­րումների արդյունքում ժամանակ առ ժամա­նակ ընդդիմության մի մասը դարձել է իշխա­նություն, կոալիցիա կազմել իշխանության […]

Բանտում պոկել են ականջը. Հրապարակ

Երկու օր առաջ «Դատապարտյալների հիվանդանոցում» միջադեպ է արձանագրվել` հիվան­դանոցի հեղինակություններից մեկը` «Վրացի Կարեն» մակա­նունով, մեկ այլ դատապարտյալի հետ հարձակվել է խցակցի վրա եւ պոկել նրա ականջը: Տուժողին վիրահատել են: ՔԿՀ պետ Արսեն Աֆրիկյանը ժխտեց կատարվածը. «Սուտ է, նման բան չկա»: Մինչդեռ ՔԿՎ-ից հաստատեցին. «Հունվարի 24-ին, ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ կալանավորված անձ […]

Պրոբլեմներ կունենան. Հրապարակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել: Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սեւան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրա­համյանի ազդեցության տիրույթում գտնվող հան­րապետական որոշ գյուղապետերի եւ հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու եւ «տակից» Հովիկ Աբրա­համյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կու­նենան: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի