20 Մայիսի, Ուրբաթ, 2022
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը զենք է պահել Հմայակի ճակատին. 168 ժամ

image_6729

“168ժամ”-ի  տեղեկություններով` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեծ դժվարությամբ է հաջողվել Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանից ստանալ ինքնաբացարկի դիմումը: “Հիշեցնենք, որ մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, թե նախագահ Սերժ Սարգսյանն է պահանջել, որ Հ.Հովհաննիսյանը պատգամավորի մանդատ չստանա: Մեր աղբյուրների համաձայն, Հ .Հովհաննիսյանը նախ` չի համաձայնել մանդատը վայր դնել եւ դրա համար երկար բացատրություններ է տվել: […]

Հաշիվը փակեց Արգամիչը. Հրապարակ

image_6730

Ըստ “Հրապարակ” օրաթերթի նախորդ օրը ՀՀԿ ԳՄ նիստից հետո Հովիկ Աբրահամյանը կուսակիցներին հրավիրել է “մի կտոր հաց ուտելու, մի բաժակ բան խմելու”, նշելու իր` Աժ նախագահ դառնալու շատ ուրախալի փաստը: Ոչ բոլորն են համաձայնել ընկերակցել նրան, այնուհանդերձ, Դերենիկ Դումանյանի, Արման Սահակյանի, Գագիկ Բեգլարյանի, Գալուստ Սահակյանի ուղեկցությամբ նա այցելել է Մաշտոցի պողոտայի վրա գտնվող “Պիլսներ հաուզ”` […]

Արարատ Զուրաբյանը նեղացել է. Ժողովուրդ

image_6713

ՀՀՇ վարչության նախկին նախագահ, այժմ “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության անդամ Արարատ Զուրաբյանը տեւական ժամանակ է`դադարեցրել է իր շփումներն այդ կուսակցության հետ: Ըստ “ժողովուրդ”-ի, ամեն ինչ սկսվեց  այն բանից հետո, երբ ԱԴԿ-ն մտավ “Ժառանգություն” կուսակցության համամասնական ցուցակ`առանց դաշինք կազմելու, Զուրաբյանը հայտարարել էր, թե դա նվաստացուցիչ է իրենց կուսակցության համար, եւ հրաժարվել էր ցուցակում տեղ զբաղեցնելուց: Դրանից […]

ՀՀԿ-ն դիմել է Ժառանգությանը. Հայացք

image_6777

Թերթը գրում է, որ վերջին քսան տարում Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենամեծ քաղաքական քայլը քաղաքագետները համարում են “Բարգավաճ Հայաստան” կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը` կոալիցիոն կառավարության ձևավորմանը ԲՀԿ-ի մասնակցության աննպատակահարմարության մասին: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների վկայությամբ` իշխող կուսակցությունը շոկի մեջ է: “Եվ բնական է, որ երեկ երեկոյան ՀՀԿ գործադիրի նիստում ոչինչ չի որոշվել: Հավաստի աղբյուրների […]

Վարդան, վարդան,ք եզ ղուրբան, մի բան ասա. Իրատես de facto

image_6768

               Նախ ազնվորեն արձանագրենք, որ ճիշտ, մի քիչ էլ արդար չի լինի, եթե Վարդան Մինասիչը, որին անձամբ պարոն Մեթը` Բրայզա, ասել է` “hi is goog gue” մեկ էլ ու տեղ չգտնի հայոց ազգընտիր պառլամենտում: Նրա հետ շատ հետաքրքիր է, եւ եթե մի պահ պատկերացնում ես` պառլամենտը մնալու է առանց […]

Սարեր շարժելու փոխարեն “ական ա պայթե՞լ”.Չորրորդ ինքնիշխանություն

image_6781

“Չորրորդ ինքնիշխանության”  լավատեղյակ աղբյուրները նշում են, որ երեկ երբ ԲՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ` իր կոալիցիա չմտնելու մասին, այդ իրադարձությանը անմիջապես հետեւել է ժառանգական Ստյոպա Սաֆարյանի հեռախոսազրույցը ԱՄՆ` 40 րոպե տեւողությամբ: Ասում են, Սաֆարյանը ինչ-որ մեկի հետ երկար-բարակ խոսելուց ու ԲՀԿ-ի որոշման մասին լուրը հայտնելուց հետո խնդրել է հեռախոսը փոխանցել այս օրերին ԱՄՆ-ում գտնվող Ր. […]

ՆԳ նախարարի համար ազդեցիկ դեմքեր են պայքարում. Հայկական ժամանակ

image_6782

    “Հայկական ժամանակ”-ի իշխանական աղբյուրները նշում են, որ  առաջիկայում կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են կատարվելու, եւ ստեղծվելու է նոր` ներքին գործերի նախարարություն:  “Նոր նախարարությունը ունենալու է առնվազն հինգ հիմնական ստորաբաժանում: Դրանցից չորսը լինելու են ոստիկանական կառույցներ, այսինքն` չորս առանձին ոստիկանություններ` քրեական, մունիցիպալ, ավտոտրանսպորտային եւ պահպանության: Հինգերորդ հիմնական ստորաբաժանումը լինելու է արտակարգ իրավիճակների վարչությունը, որը գրեթե […]

Աշխարհի չեմպիոնն ընդդեմ դատավորների.Հայոց աշխարհ

image_6783

Ըստ “Հայոց աշխարհի”,  Հայաստանի Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարանների դատավորներ Վարուժան Աբելյանի եւ Լյովա Գրիգորյանի դեմ Ազգային անվտանգության ծառայությունում հայտարարություն է ներկայացրել Հայաստանի բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը: Խալոյանը պնդել է, որ դատավորներն իր օգտին քաղաքացիական վճիռներ կայացնելու համար պահանջել են վիճելի բնակարանի 20 տոկոսը՝ որպես կաշառք: Ըստ Խալոյանի, ինքը հրաժարվել է գումարը տալուց, ինչի արդյունքում […]

Դաշնակցությունում խառն են. Ժողովուրդ

image_6784

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով ՀՅԴ-ն որոշել է իր Գերագույն ժողովն անցկացնել հունիսին: Առայժմ, սակայն, հստակ հայտնի չէ ՀՅԴ ԳԺ կոնկրետ օրը: Ըստ թերթի աղբյուրների, հավանական է, որ ՀՅԴ ԳԺ-ն անդրադառնա ղեկավար կազմին եւ որոշ փոփոխություններ անի: “Բանն այն է, որ ԱԺ ընտրություններում 5 տոկոս հավաքելուց հետո շատերը պնդում են, որ Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանն ու Վահան Հովհաննիսյանը պետք […]

Բացի Հանրապետականից ու Բարգավաճից` բոլորը օգտվում են. Հայացք

image_6832

Հայաստանի ԱՄՆ դեսպանատան մեր աղբյուրի տեղեկություններով` բացի Հանրապետական եւ “Բարգավաճ Հայաստան” կուսակցություններից` “սաղ գալիս հերթով աշխատավարձ են ստանում”: “ Որոշ հանրահայտ իրավապաշտպաններից մինչեւ դարավոր կուսակցությունների կարկառուն դեմքեր, կուսակցական խմբավորման ամենատարբեր “թեւերի” հետաքրքիր այրեր` հերթով գալիս անց են կենում դեսպանատնով: Հետո էլ դժգոհում ենք, թե աշխատատեղեր չկան: Որտեղի՞ց լինեն, երբ մարդկանց պորտաբույծ կյանքի են սովորեցնում”,-գրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2022
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Ապրիլի

Ամենաընթերցված