17 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Վառոդի հոտով տղամարդիկ են պետք երկրին. Հայոց աշխարհ

“Երբ բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ սկսեցին թութակի պես անվերջ խոսել գենդերային ծրագրի մասին, ես սարսափած մտածեցի` երեւի սխալ ծնունդ եմ, որովհետեւ ես բնավ մայրիշխանության կողմնակից չեմ ու ուզում եմ իմ տղամարդկանց երկիր Հայաստանում ապրել”,-“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ասել է գրող Ալվարդ Պետրոսյանը:    “Հիմա հեռուստաեթերով պատգամավոր Այվազյանը հպարտորեն ասում է` “գռուզչիկ եմ աշխատել”, բեռնակիր էլ չի […]

Նա այլեւս չի գա. Ժամանակ

Սերժ Սարգսյանը վերադարձել է արձակուրդից եւ առաջիկայում, ըստ “Ժամանակ”-ի,  նրան ներկայացվելու են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպի փաստով հարուցված քրեական գործի մանրամասները: Մինչ Սուրեն Խաչատրյանը հույսեր է փայփայում, որ կհաջողվի կատարվածը ինքնապաշտպանություն ներկայացնել ու ժամանակ հետո, քանի որ ինքը միշտ հավատարիմ է եղել իշխանությանը, կվերադառնա նախկին պաշտոնին, թերթի ՀՀԿ աղբյուրները […]

Էլի՞ վարչապետը.168 ժամ

 Ըստ “168 ժամի”, մինչ իշխանությունները փորձում են Հայաստանում մոռացության մատնել հայտնի “օֆշորային սկանդալը”, Հայաստանի սահմաններից դուրս տեղի են ունենում գործընթացներ, որոնք կարող են հերթական սկանդալի առիթ դառնալ։ Ու կրկին դրանում կարող է շրջանառվել վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը։ Խոսքը վերաբերում է “Նաիրիտ” գործարանի հետ կապված բավական խճճված պատմությանը։ Երկու օր առաջ Մոսկվայի Արբիտրաժային դատարանում կայացել է […]

Էլիտան առանց Սեդրակիչի եւ Արգամիչի. Հրապարակ

Հունիսի 27-ին “Փարավոն” համալիրում տեղի ունենալիք հերթական էլիտար հարսանիքին չի մասնակցի Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ “Հրապարակ”-ի այդ օրը տեղի է ունենալու ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանի դստեր եւ “Բարս” ընկերության տնօրեն Մարինե Չատինյանի որդու հարսանիքը։ Մարինե Չատինյանը նաեւ Քոչարյանների խնամին է. վերջիններիս ավագ որդին էլ նրանց փեսան է՝ աղջկա ամուսինը։ “Պատճառներ ման մի եկեք, Քոչարյանն արտասահմանում է […]

Գյումրու քաղաքապետարանում միայն Բալասանյանի մտերիմներն ու ”մեռած հոգիներն” են աշխատում. Իրատես de facto

Թերթը նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարնում աշխատանքի է ընդունում մարդկանց միայն ԽԾԲ-ի սկզբունքով: Այսօր թերթը ներկայացնում է մյուս կադրերին: Բալասանյանը գարեջրի սեփական գործարանից` հենակետային վարժարանից, իր մոտ է տեղափոխել Հայկ Սուլթանյանին` որպես ծրագրերի և վերլուծությունների բաժնի պետ: Վերջինս նաև իր բարեկամուհուն` Նունե Բարսեղյանին, է ”ոտքի տեղ արել” քաղաքապետարանում` որպես […]

Սերժ Սարգսյանին ամենեւին դուր չի գալիս. “Իրատես de facto

“Իրատես de facto”-ն ”… ասում են” խորագրի ներքո գրել է՝ …թե Սերժ Սարգսյանին ամենեւին դուր չի գալիս, որ երբ ինքը բացակայում է երկրից, թիմում սկսում են սեփական ազդեցությունը եւ կշիռը բարձրացնելու ուղղությամբ թացը չորին խառնել, արբիտրի դերին հավակնել: “Էս երկրում արբիտրը մեկն է, ու դա պետք է անհարկի ցցվողները հասկանան”,- ասաց “հասկացողներից” մեկը երեկ` խորհրդարանի […]

Սամվել Ալեքսանյանի տիկնոջ մենաշնորհն է. Ժամանակ

”Ժամանակի” տեղեկություններով՝ Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայում գրանցված հաշմանդամներն իրենց հասանելիք դեղերը 50 տոկոս զեղչով կարող են գնել միայն ”Երեւան սիթի” խանութների ցանցում գործող դեղատներից, որտեղ գներն անհամեմատ ավելի թանկ են, քան տարածքում գործող այլ դեղատներում:  Ստացվում է՝ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ ավելի ճիշտ՝ նրա կինը, ով ”Երեւան սիթի”-ի փաստացի տերն է, նաեւ հաշմանդամներին տրվող […]

Պրոբլեմ չկա՞. Հրապարակ

Երեկ երեկոյան Բադեն-Բադենում հանգստանալուց, ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցելուց հետո Սերժ Սարգսյանը վերադառնում էր Հայաստան: 9 օրվա բացակայության ընթացքում բավականին իրադարձություններ են այստեղ կատարվել, հատկապես անմխիթար վիճակում է հայտնվել ՀՀԿ թիմը, որտեղ տառացիորեն իրար են  “ուտում”: Եթե դրան գումարենք սրված սոցիալական եւ այլ խնդիրները, ապա հասկանալի կդառնա, որ Սերժ Սարգսյանը, վերադառնալով, աննախանձելի վիճակում է հայտնվելու: Մի մխիթարություն […]

Կլինի՞ համաներում. Հրապարակ

Սերժ Սարգսյանի` նախագահական 2-րդ ժամկետն ստանձնելուց հետո հասարակության մի մեծ շերտ սրտատրոփ սպասում է` կլինի՞ համաներում: Թերթը փորձեց պատկան մարմիններից ճշտել: Նախագահականից ասացին, որ չի սպասվում: Այնուհանդերձ, պնդումներ կան, որ իշխանությունը մտածում է՝ եթե նախօրոք այդ մասին հայտարարվի, հնարավոր է ամնիստիայի մասին լուրը “զարկ” տա հանցագործության աճին, “որոշ տարրեր” մտածեն. “ամնիստիա է լինելու՝ անենք”:  Սակայն […]

Սյունեցիների ու սուրենցիների տարբերությունը. Առավոտ

Քանի որ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն ամուսնու կողմից սյունեցի է, կամ ինչպես ինքը հպարտորեն նշեց՝ “ես Սյունյաց հարս եմ”, որպես “միջի մարդու”՝ “Առավոտը” խնդրեց մեկնաբանել սյունեցիների ստորագրահավաքը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին ետ բերելու վերաբերյալ: “Դրանք սյունեցիները չեն, դրանք Սուրեն Խաչատրյանի յուրայիններն են: Սյունեցիներն ու “սուրենցիները” տարբեր բաներ են: Հիշո՞ւմ եք, Վահե Ավետյանի հետ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի