26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Զուրաբյանը ՀՀՇ-ի ժամանակ փոքր է եղել. Առավոտ

“Լեւոն Զուրաբյանը նախ չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ոչ թե նրա համար, որ նա այդ ժամանակ փոքր էր եւ ՀՀՇ-ի անդամ երբեք չի եղել, այլ ինքը ուղղակի չգիտի ՀՀՇ-ն ինչ է: Ես փորձեմ բացատրել”,- “Առավոտ “-ի հետ զրույցում ՀՀՇ վարչության նախկին անդամ Հովհաննես Իգիթյանն այսպես մեկնաբանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն պնդմանը, որ ՀՀՇ-ն այլ […]

Բաղդասարովը կատաղած է. Առավոտ

“Արմավիա” ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բադ֊դասարովին դուր չի դալիս, որ նախկին աշխատակիցներն իր աոջեւ պահանջ են դնում, ընդ որում՝ պահանջը միանգամայն օրինական է. ավիաընկերու­թյան նախկին բորտուղեկցորդները պա­հանջում են աշխատած 3 տարվա իրենց հավելավճարները: “Աոավոտի” հետ զրույցում “Արմավիայի” մի խումբ աշխատակիցներ պատմեցին, որ Բաղդասարովն այն աստիճան է զայ­րացել իր նախկին աշխատողների վրա, որ հրամայել է մոտ 20 […]

Դաշնակցականները կին են ուզում. 168 ժամ

Ո՞վ կփոխարինի Վահան Հովհաննիսյանին ՀՅԴ խմբակցությունում, նրա Գերմանիայում Հայաստանի դես­պան նշանակվելու դեպքում: Հարցը հետաքրքրել է “168 ժամին”: Համամասնական ցուցակով հաջորդը գյուղատնտեսության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն է, սակայն ՀՅԴ-ում տեսակետ կա, որ խմբակցությունում պետք է լինի կին պատգամավոր: ՀՅԴ համամասնական ցուցակում 11-րդ համարն Աժ նախկին պատգամավոր Ռուգան Առաքելյանն է, եւ որպեսզի նա դառնա պատգամավոր, պետք է […]

Էհ Ծառուկյան, Ծառուկյան. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ը փորձել է ԱԺ պտգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչու Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց Անկախության տոնի ընդունելությանը: “Պարոն Ծառուկյանի զբաղվածությունը եւ նրանից ՀՀ քաղաքացիների ակնկալիքները՝ իրենց կյանքում որակ փոխելու առումով, այդ ակնկալիքները բավարարելուն ուղղված նրա գործողությունները խլում  են այնքան ժամանակ, որ ամեն ինչ բացատրելի է դառնում”,-ասել է Ուրիխանյանը: –Բայց այդ օրը տոն էր ու […]

Գեներալ Խաչատուրովին արգելել են.Չորրորդ իշխանություն

Ըստ”Չորրորդ իշխանության”,  անկախության տոնի շրջանակներում Եռաբլուրում ներկա ոչ մի ազատամարտիկ չէր ցանկանում խոսել անկախության մասին։ Եռաբլարում, ըստ թերթի,  առավել քան վախվորած էին բարձրաստիճան զինվորականները։ Նրանք խուսափում էին անգամ բարձրաձայն խոսելուց եւ միայն ժեստերով էին հասկացնում, որ հարցերի չեն պատասխանում։ Գեներալ Յուրի Խաչատուրովը եւս խուսափեց թերթի հարցերին պատասխանել՝ ասելով. “Ես ինտերվյու չեմ տալիս, քանի որ ինձ […]

Քոչարյանի ՛՛տարօրինակ՛՛ անտարբերությունը. Իրավունք

Հայաստանի Մաքսային միությանն ան­դամակցելու մասին ՀՀ եւ ՌԴ նախա­գահների հայտարարության մասին աշ­խարհում էլ մարդ չմնաց, որ մի բան ասած, կարծիք հայտնած չլիներ: Եվ կարծիքների այդ հորձանուտում, որքան էլ, ըստ “Իրավունք”-ի, զարմանալի է, թե ինչու է  ՀՀ երկրորդ նախագահ Ռո­բերտ Քոչարյանը  շարունակում հա­մառորեն լռել. չնայած որ առաջին նախա­գահը չէր հապաղել դեռ օրեր առաջ ներկա­յացնել իր վերաբերմունքը […]

Կրտսեր Օսկանյանի վիճակը ծանրանո՞ւմ է. Հայկական ժամանակ

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, Սժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդու գործերը կարող են լրջանալ: Դեո օգոստոսի 29-ին տեղեկու­թյուններ էին տարածվել, որ թմրամիջոցներ պահելու կասկածանքով այդ օրն առավոտ­յան ոստիկանության Կենտրոնի բաժին բեր­ման Է ենթարկվել Օսկանյանի որդին եւ վեր­ջինիս ընկերը: Թեմային անդրադարձել է “Հայկական ժամանակ”-ը:  Երեկ, երբ թերթի թղթա­կիցը փորձել է ոստիկանության լրատվական ծառայությունից ճշտել […]

Ով է ազդում նախագահի որոշումների վրա. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով` ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմա­տար Ժ. Փեննինգթոնի հետ զրույցում Միխայիլ Բաղդասարովն անկեղծացել է’ ասելով, թե ինքը, կապված լինելով նաեւ մտերիմ-ընկերական հարաբերություններով, եր­կար ու դժվար է կողմնորոշվում, թե Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապա­տից ով է կարողանում ազդել նրա վրա կարեւոր որոշումների կայացման գոր­ծում: Գործարարը նկատել է, որ քաղա­քական հարցերում U. Սարգսյանը խորհուրդներ չի ընդունում: Հիշեցնելով վարչապետի […]

Պզոյի համագործակցությունը ստացվեց. նա ազատ արձակվեց. Չորրորդ իշխանություն

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի թանի օր առաջ ազատ է արձակ­վել ՛՛հայկական մաֆիա՛՛ որակումր ստացած հանցավոր խմբի պարագլուխ Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ով ոչ վաղ անցյալում ՛՛օրենքով գողի՛՛ համարում ուներ: Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանը Պզոյին դատապարտել էր 37-ամսվա ազատազրմկան, իսկ գործով նրա ՛՛ենթականերին՛՛’ ավելի մեծ պատշաչափերի էին արժանացրել: Այս պատմության սկզբում կարծիր կար, որ Պգոյին […]

Երշիկն էլ թանկացավ. Հայկական ժամանակ

Հերթական ապրանքախումբը, որ վերջին օրերին սահուն թանկանում է հայաստանյան խանութներում՝ մսամթերքն է, մասնավորապես երշիկեղենը։ Երեւանի մի քանի խանութներում թերթի թղթակցին հայտնել են, որ մսամթերքը թանկացրել են արտադրողները։ Մսամթերք արտադրող ՛՛Աթենք՛՛ ձեռնարկությունում հաստատել են, որ իրենց մոտ երշիկեղենը թանկացել է դեռեւս երկու օր առաջ։ Մեկ այլ ընկերությունում՝ ՛՛Բեկոն Պրոդուկտ ՍՊԸ՛՛-ում, նույնպես հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի