ԵՊՀ հաշվապահությունում խառնաշփոթ է. Ժողովուրդ
“Ժողովուրդ”-ը գրում է, որ ինչպես իրենք արդեն տեղեկացրել էին, որ ԵՊՀ-ի շուրջ նոր աղմուկ է հասունանում, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել։
“”Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ չէ, հայտարարել է, որ ինքն է որոշում՝ ում ինչքան տա”,-նշել էին դասախոսները։
“Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո ԵՊՀ-ի հաշվապահությունում և ռեկտորատում խառնաշփոթ է ստեղծվել։ Երեկ “Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած մի շարք դասախոսներ ասացին, որ Արամ Սիմոնյանը վճարել է իրենց 13-րդ աշխատավարձը և այն էլ ամբողջությամբ։ Նրանք հույս հայտնեցին, որ ռեկտորը կկատարի իր մյուս խոստումը ևս՝ 2014թ. հունվարից բարձրացնելով դասախոսների աշխատավարձը”,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։