08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին հեռանում է. Հրապարակ

Ամերիկյան“Կոնտուր գլոբալ հիդրոկասկադ” ընկերությունում, որը ՀՀ կառավարությունից գնեց “Որոտանի ՀԷԿ”-երի համալիրը, այժմ հանձնում-ընդունում է կատարվում: Ըստ “Հրապարակի”, նախկին տնօրեն Սասուն Խաչատրյանը, ով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր որդին է, պատրաստվում է հեռանալ եւ գործերը հանձնում է ամերիկյան ընկերության ներկայացուցչին: Վերջինիս դերում Արա Հովսեփյանն է, ով թերթի տեղեկություններով նշանակվելու է համալիրի տնօրեն կամ կառավարիչ: Շարունակությունը […]

Կպատժվի՞ Զուրաբյանը. Իրավունք

Ըստ “Իրավունքի”, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը 2012թ. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով գույքի եւ եկամուտների որեւէ հայտարարագիր չի ներկայացրել: Արդյո՞ք որեւէ տույժի կամ պատասխանատվության կարող է ենթարկվել պաշոտնյան հայտարարագրի բացակայության պարագայում: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Բանակում ստորացնում, աղաջուր են տալիս. Ժամանակ

Արարատի մարզից զորակոչված եւ արդեն զորացրված  Սասուն Սահակյանը երեկ “Ժամանակ”-ի թղթակցի հետ որոշ մանրամասներ պատմեց ծառայությունից: Ըստ նրա, սպաները հրամանատարներին ստորացնում են, ամեն օր հայհոյում՝ դասակի հրամանատարներից սկսած մինչեւ զորամասի հրամանատար: Առաջին հրամանատարը Սմբատ Գրիգորյանն է եղել՝ Հոկտեմբերյանից, հիմա ղարաբաղցի է՝ Գեւորգ Ասոյան, ավելի բիրտ, քան նախորդը: Ըստ Սասունի, ուտելիքը միակ բանն է, որ լավ […]

Ոստիկաններն աշխատանքից ազատվում են. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության”լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանության համայնքային բաժիններում կադրերի լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։  Մասնավորապես, ոստիկանության Էրեբունի բաժնից ազատվել են տասնյակ աշխատակիցներ։ Ըստ թերթի աղբյուրների՝ նրանք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորումների: Այս եւ այլ հետաքրքիր լուրերի մասին մանրամասները թերթի այսօրվա համարում:

Խիստ լարվել են. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ խիստ լարվել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀԿ-ական, Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի հարաբերությունները։ Սա հատկապես այն բանից հետո, երբ Դ. Հարությունյանը հրապարակավ մի քանի անգամ քննադատական ակնարկներ է արել վարչապետի ու կառավարության հասցեին։  Ու պատահական չէր, որ երեկ Աժ-ն սկսեց քննարկել խորհրդարանական վեց խմբակցությունների ներկայացուցիչների ներկայացրած “ Աժ […]

Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները. Հայոց աշխարհ

Հայաստանի մանրածախ առեւտրի շուկայում սուպերմարկետների գերիշխանությունն ունի նաեւ օբյեկտիվ պատճառներ՝ նախօրեին Ազգային ժողովում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Նա նշել է, որ ՏՄՊՊՀ-ն իրավունք չունի տուգանել սուպերմարկետներին միայն նրա համար, որ դրանք օբյեկտիվորեն շահում են համեմատաբար փոքր խանութների հետ մրցակցությունում:     Կհաջողվի՞ փրկել փոքր խանութները: Ինչպե՞ս զսպել սուպերմարկետների ազդեցությունը շուկայի […]

ԲՀԿ-ը անվստահություն կհայտնի՞ կառավարությանը. Առավոտ

՛՛Հարցը, կներեք, մի քիչ ուշացած է, որովհետև այդ հարցը բարձրացվել է բազմից՛՛»,- ՛՛Առավոտ՛՛-ի հարցին`կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ մոտեցումը, այսպես արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավոր, կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն ասել էր, որ իր կարծիքով ժամանակն է, որ խորհրդարանական ընդդիմադիր և այլընտրանք ուժերը կառավարության հրաժարականի հարցն առաջադրեն: Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ԲՀԿ-ն մեկ […]

Կողբում տեղի ունեցած դանակահարությունը խորը արմատներ ունի. Ժողովուրդ

Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը խորը արմատներ ունի։ Հարևաններ Արթուր Հովհաննիսյանը, որը Կողբում հայտնի է ”Մուլտիկ” մականունով, և հայր ու որդի Աշոտ և Գարիկ Բարսեղյանները չեն հասկացել միմյանց, որից հետո էլ Արթուրը դանակահարել է Բարսեղյաններին։ Ինչո՞ւ։  Մի փոքր անկեղծանալուց հետո Արթուրը պատմեl 1, որ իրականում դանակահարությունը մեկ այլ պատճառ ունի։ ”Երկար […]

Սպարտակ Ղուկասյանի և նրա ընկերների հարձակումից հետո Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել. Հրապարակ

Վարդանիկի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի և նրա ընկերների հարձակումից հետո, որը դեռ նախաքննության առարկա է, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դյուրագրգիռ և կասկածամիտ է դարձել։  Օրերս նա աշխատանքից ազատել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող սոցիալական ծառայություններից մեկի աշխատակից Արման Բաղդասարյանին։ Պատճառն այն է, որ վերջինս հաճախ է հայտնվում Ջիվանու փողոցում, որտեղ բնակվում է Սամվել Բալասանյանը, և որտեղ կանգնեցված […]

ԵԿՄ-ում դժգոհ են. Ժամանակ

Արդյոք Երկրապահ կամավորականների միության նախագահ եւ ԱԺ ՛՛Հանրապետական՛՛ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին չի մտահոգում այն հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցից բացի ազատամարտիկների մեկ այլ միավորում էլ է ստեղծվում։ Չի՞ մտահոգվում Մ. Գրիգորյանը, որ ազատամարտիկների նոր համախմբում է ստեղծվում, եւ այն կարող է հակադրվել ԵԿՄ-ին կամ ԵԿՄ-ի  մրցակիցը լինել։ ՛՛Չէ, ինչի պիտի ըլնի, ինչքան հայ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի