26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՄԱՄՈՒԼ

Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ “անհետանալու” է քաղաքական դաշտից. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ այսօր ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ասուլիս տալուց հետո տևական ժամանակ “անհետանալու” է քաղաքական դաշտից։ ՕԵԿ առաջնորդը որոշել է մեկնել ՌԴ ու ինչ-որ ժամանակ հետո նոր վերադառնալ Հայաստան։ Այս լուրը երեկ նրա խոսնակից ճշտել չհաջողվեց։ Նշենք, որ Բաղդասարյանն իր այդ քայլով նպատակ ունի մոռացության մատնել ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող […]

Երբ քառյակը կհանդիպի. Հայկական ժամանակ

ԱԺ ոչ իշխանական 4 ուշերը իրենց հերթական համատեղ հանդիպումը կանկացնեն վաղը ժամը 12:00-ին ԲՀԿ խմբակցությունում: Այս մասին ՛՛Հայկական ժամանակին՛՛ տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Օրակարգի մասին նա ասել է. ՛՛Չգիտեմ, տեղում կորոշենք, այս պահին պարզ չէ՛՛: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Արտագաղթի տվյալները գաղտնի են պահվում. Ժողովուրդ

Չնայած ապրիլ ամիսը մոտենում է ավարտին, սակայն իշխանությունները դեռեւս գաղտնի են պահում այս տարվա առաջին եռամսյակի արտագաղթի տվյալները։ Այնինչ, նախկինում միգրացիոն ցուցանիշները նրանք հրապարակում էին ավելի շուտ։ Տեսակետ կա, որ իշխանությունները խուսափում են այս տվյալները հրապարակելուց, քանի որ արտագաղթի տվյալները շարունակում են մտահոգիչ մնալ։ Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

Տիգրան Սարգսյանին նոր աշխատանք են առաջարկել. Ժողովուրդ

‘’Ժողովուրդ’’-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին այժմ էլ առաջարկել են գլխավորել ՛՛ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ՛՛ բանկը։ Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ Տ. Սարգսյանը 10 տարի ղեկավարել է ՀՀ ԿԲ-ը և հայկական բանկային համակարգի հիմնադիրներից է համարվում։ Թերթին հաջողվել է պարզել նաև, որ Տիգրան Սարգսյանը օրերս հանդիպել է բանկի ֆրանսիական ղեկավարության […]

ՌԴ մեկնել ցանկացող հազարավոր հայաստանցիներ հետ են ուղարկվում սահմանից. Ժամանակ

Ռուսաստանի Դաշնության կողմից միգրացիոն օրենսդրության փոփոխությունները բավական անհարմար վիճակում են դրել այս ամիսներին Ռուսաստան մեկնող հայազգի քաղաքացիներին: Թեեւ փոփոխություններից հետո Ռուսաստանի դեսպանատունը եւ տարբեր գերատեսչություններ հայտարարեցին, թե Ռուսաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները Դաշնային միգրացիոն ծառայության կայքում նախապես պետք է ստուգեն եւ պարզեն, թե իրենց անձի հետ կապված երկիր մուտքի արգելքի հիմքեր կան, թե ոչ, սակայն […]

Ինչ կապ ունի Առողջապահության նորանշանակ նախարարը Քոչարյանի հետ. Հրապարակ

Քոչարյանական կադրերը կամաց-կամաց ներդրվում են կառավարությունում: Երեկ  Առողջապահության նախարար է նշանակվել Իզմիլյան կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը: Վերջինս Քոչարյանի փեսայի ընտանիքի քավորն է, և նրա կարիերայի համար կանաչ լույս է վառել Ռ. Քոչարյանը: Շարունակությունը՝ ՛՛Հրապարակի՛՛ այսօրվա համարում:

Մարզպետը կդառնա նախարար. Հրապարակ

՛՛Հրապարակի՛՛ տեղեկություններով՝ բնապահպանության նախարարի հարցը գրեթե լուծված է. Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն է պատրաստվում ստանձնել այդ պորտֆելը: Ո՞վ կդառնա Արարատում մարզպետ, այս պահին հայտնի չէ, սակայն շրջանառվում են Հովիկ Աբրահամյանի մերձավորների՝ Կարինե Պողոսյանի, Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանի անունները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կարեն Ճշմարիտյանի հերոսական անցյալը. 168 ժամ

՛՛168 ժամը՛՛ հիշեցնում է, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվել է Կարեն Ճշմարիտյանն ու ներկայացնում նրա նախկին պաշտոնում ունեցած հաջողություններն ու անհաջողությունները: ՛՛Ճշմարիտյանը եկել է վերականգնելու վստահության դեֆիցիտը: Կարո՞ղ է, սակայն, նախարարը լուծել այդ խնդիրը: Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999–2002թթ. նա ՀՀ արդյունաբերության և […]

Պաշտոնի հանձնում-ընդունո՞ւմ Վարդան Այվազյանի հետ. Հայկական ժամանակ

Երեկ Աժ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի հետ հանդիպման էր եկել Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Արմեն Մովսիսյանը։ Ըստ Այվազյանի՝ Մովսիսյանի հետ իրենք քննարկել են գործնական հարցեր։ Հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ, որից հետո, առիթից օգտվելով, ՛՛Հայկական ժամանակը՛՛ մի քանի հարց է ուղղել Արմեն Մովսիսյանին. – Պարոն Մովսիսյան, ՛՛Նաիրիտ՛՛  գործարանում ռուսական ՛՛Ռոսնեֆտ՛՛ ընկերությունը ցանկանում էր ներդրումներ  կատարել։ Ի՞նչ նորություն կա այդ գործընթացից։ – Նոր կառավարաթյունը կձևավորվի, […]

Կորյուն Նահապետյանը կփոխարինի՞ Հրայր Թովմասյանին. Հայկական ժամանակ

Վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, որ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինելու է Հրայր Թովմասյանին: Երեկ ՛՛Հայկական ժամանակի՛՛ հետ զրույցում Նահապետյանը հայտնել է, որ որևէ առաջարկ չի ստացել։ ՛՛Ես նման առաջարկ չեմ ստացել՛՛,-նշել է Նահապետյանը՝ կեսկատակ-կեսլուրջ հավելելով, որ ինքն էլ է նման լուրեր լսել: ՛՛ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի