01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԱՄՈՒԼ

Կոտրել են Իսահակյանի արձանը. Հրապարակ

“Հրապարակ”-ը  գրում է. “Ավետիք Իսահակյանն իր “Կտակ” բանաստեղծությունը եզրափակել է այս տողերով. Լսի՛ր տղա՛ս, ինձ կթաղես, Անհայտ մի տեղ, աննշան, Որ չիմանան, մարդիկ չգան՝ Շիրմիս քարը գողանան… Բանաստեղծի կանխազգացումը կարծես կատարվել է։ Ճիշտ է, շիրմաքարին ձեռք չեն տվել, փոխարենը Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի դիմաց տեղադրված բանաստեղծի արձանն են կոտրել։ Ամբողջովին փշրված են գրողի ոտքն ու […]

Արտաշես Գեղամյանը` Անվտանգության խորհրդի քարտուղա՞ր. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում առաջիկայում կարծես թե պատգամավորի թափուր տեղ է առաջանալու: “Խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, ըստ էության, չի հերքել հավանականությունը, որ նշանակվելու է Անվտանգության խորհրդի քարտուղար: Մեր թղթակցի հարցին խոսակցություններ կան, որ դուք եք նշանակվելու անվտանգության խորհրդի քարտուղար, ճի՞շտ է, Գեղամյանը պատասխանել է. “Թող խոսեն, […]

“Ժառանգությունը կմասնակցի”. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հունվարի 20-ին հրավիրված խորհրդաժողովին “Ժառանգություն” կուսակցությունը կմասնակցի: “Այս մասին մեզ հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա վստահեցմամբ, ժողովին մասնակցելու են ինքն ու Ռուբիկ Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության վերաբերյալ ասաց. “Երևի, պարոն Հովհաննիսյանը չմասնակցի”: Ինչ վերաբերում է լուրերին, որ ՀԱԿ-ը չի մասնակցելու, հիշեցրեց. “Մենք անցած տարի հրավիրեցինք […]

ՀՅԴ բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանը` Գերմանիայում Հայաստանի դեսպան. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ իշխանական շրջանակներում խոսվում է, որ Գերմանիայում Հայաստանի դեսպանի պաշտոնը կրկին կտրվի Հայ հեղափոխական դաշնակցությանը, և ըստ ամենայնի, Գերմանիայում ՀՀ դեսպան կնշանակվի ՀՅԴ բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը: “Ինքը Մկրտչյանը, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ նման բան չկա։ Ի դեպ, Լևոն Մկրտչյանին, ով 2000-2001 թվականներին զբաղեցրել է ՀՀ արտաքին […]

Ծեծված, նվաստացած քույր, կտրված ոտք, ողբացող մայր, մահ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է. “Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Խաչատրյանի գործի դատական քննությունը: 28-ամյա Աշոտ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Ըստ դատական ակտի՝ Աշոտ Խաչատրյանը անհաշտ, լարված ու թշնամական հարաբերությունների մեջ է եղել իր քրոջ նախկին ամուսնու՝ Նվերի հետ: 2013 թվականի […]

ՕԵԿ-ն ու Սեյրան Սարոյանը. Հրապարակ

՞Հրապարակ”-ը  գրում է. “Էլ ինչ տարի, որ չլինեն քաղաքական “բոցեր”: Շարքը գլխավորում է ՕԵԿ-ի հարկադիր ընդդիմադիրացումը: 6 տարի շարունակ իշխանական կոալիցիայի մաս կազմած եւ իշխանական բարիքներից օգտված ՕԵԿ-ը Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու գիշերվանից հետո հանկարծ որոշեց նոր “քաղաքական կուրս” որդեգրել՝ վերադառնալ 2006-ի ելման դիրքին: Հետագա ամիսներին թեպետ ՕԵԿ-ը համառորեն փորձում է մտնել ընդդիմադիր կերպարի մեջ, […]

Գնող չկա. Ժամանակ

Ըստ “Ժամանակ”-ի, անշարժ գույքի շուկայում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործարքները կտրուկ նվազել են: “Վիվա Ռիելթի” անշարժ գույքի գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը նշել է, որ գնորդները պասիվացել են, իսկ բանկերն այս նպատակով վարկեր չեն տրամադրում:   “Բոլորը սպասում են իրենց գործարքներին ընթացք տան տոներից հետո, այս պահին իրավիճակն իսկապես սառեցված է”,-տեղեկացրել է գործակալության տնօրենը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Արտաշես Թումանյանին պաշտոն կտան. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանության ” նախագահականի մեր աղբյուրների վկայությամբ, Սերժ Սարգսյանը մտադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակել Արտաշես Թումանյանին: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք Արտաշես Թումանյանը տեւական ժամանակ զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Թումանյանի ագրեմանը ԱԳՆ-ն Իրան էր ուղարկել ավելի վաղ, եւ օրերս ստացել ընդունող երկրի համաձայնությունը: Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Հայաստանի 10 իրադարձությունը. Հայկական ժամանակ

Անցնող 2014 թվականը բավական սթրեսային եւ լարված տարի էր Հայաստանի համար լի անորոշություններով: Տեղի ունեցան նաեւ դրական իմաստ ունեցող իրաղարձություններ: ”Հայկական ժամանակ”-ն  առանձնացրել է տարվա 10 կարեւորագայն իրադարձությունները:  – 2014 թվականի ապրիլի 3-ին հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։  – 2014 թվականի հուլիսի 1–ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողովը (ՀԾԿՀ) որոշում ընդունեց էլեկտրաէներգիայի սակագինը օգոստոսի 1–ից 3,85 […]

Գլխավոր բանկիրն հրահանգել է. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, դոլար-դրամ “բումից” սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժեւորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, եւ ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաեւ այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար:  Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի