26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թիմո Սոինին Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց Ֆինլանդիա

Դեկտեմբերի 3-ին Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Թիմո Սոինիի հետ։ Զրույցի ընթացքում Հայաստանի և Ֆինլանդիայի արտգործնախարարները գոհունակություն հայտնեցին հայ-ֆիննական հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ, քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով համատեղ ձեռնարկվելիք քայլերը, բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, իրավապայմանագրային դաշտի համալրումը, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կազմակերպությունների […]

Բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում շարունակվում են

Դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների ու ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էր արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը: Այս մասին հայտնում է ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը: Օրակարգում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, […]

Կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը

Դեկտեմբերի 3-ին ԱԺ Ոսկեզօծ դահլիճում կայացել է ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի նիստը, որը վարել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանը եւ Հայաստանում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունը: Նիստի քննարկման առանցքում եղել է «Հայ-չինական համագործակցությունը մարդասիրական ոլորտում՝ կրթական նախաձեռնություններ» թեման: Նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, Հայաստանում Չինաստանի […]

Ժողովուրդը համախմբվեց, և մենք հաղթանակ ունեցանք. Զուրաբյան /վիդեո/

«Չեք անցկացնի»-ի և «Նոր Հայաստան»-ի նախաձեռնած հանրահավաքին ելույթով հանդես եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով կոչ արեց մասնակցել հանրահավաքին և վճռական «ոչ»-ն ասել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը տեղեկացրեց, որ սա իրենց ճակատի վերջին հանրահավաքն է, և իրենք իրենց հաղթող են համարում: «Իշխանություններին թվում էր, թե մարդիկ չեն համախմբվի սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարի համար, […]

Էրդողանին Գոլլումի հետ համեմատելը հենց Գոլլումին է վիրավորում. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ «Մատանիների տիրակալը» ֆիլմի կերպարներից մեկի՝ Գոլլումի համեմատության վերաբերյալ պատմությանը: Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ներողություն եմ խնդրում Էրդողանի մասին հրապարակումներ անելուս համար: Ռուսաստանը մեղադրել է Էրդողանի ընտանիքին «Իսլամական պետության» հետ նավթի անօրինական վաճառքի համար: Ես այդ հոդվածը չեմ […]

Ժիրայր Սեֆիլյանը համախմբման կոչ է անում /վիդեո/

Ազատության  հրապարակում շարունակավում  է «Ոչ»-ի ճակատի և «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի համատեղ հանրահավաքը:  Ժիրայր Սէֆիլյանըհամախմբման կոչ արեց. «Ես կարող եմ երկու ճակատների տարբերությունն ասել. մեզանից մեկը կոչ է անում տեր կանգնել մեր ձայնին և մասնակցել հանրաքվեին, իսկ մեկը` կոչ է անում բոյկոտել և չմասնակցել ընտրություններին: Սա է միակ տարբերությունը: Բայց կարևորն այն է, որ […]

Մինսկի խմբի ձևաչափն ամենաընդունելին է. ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել

Բելգրադում ընթացող ԵԱՀԿ նախարարների խորհրդին ԵԱՀԿ նախարարական հավաքում Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և բանակցված կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը հակամարտության կողմերի համար ընդունելի միակ ձևաչափն է, որը վայելում է նաև ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների վստահությունը։ Հայտարարությունը տեղադրված է ԵԱՀԿ-ի կայքում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի […]

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց պատգամավոր Վալերի Բուայեի օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությանը մասնակցած 38 պատգամավորներից 26-ը կողմ են քվեարկել նախագծին, 12-ը` դեմ: Քննարկմանը մասնակցած ու ելույթ ունեցած պատգամավորների մեծամասնությունը կողմ էր հանդես գալիս, որ Ֆրանսիան ունենա օրենք, որով պատիժ կսահմանվի Հայոց ցեղասպանությունը ժխտողների նկատմամբ: «Ժամանակն է, որ Ֆրանսիան ստանձնի այն պատասխանատվությունը, […]

«Իմ ու քո անելու խերը»

Ազատության հրապարկում մեկնարկում է «Ոչ»-ի ճակատի հանրահավաքը: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ «Ոչ»-ի ճակատի ներկայացուցիչներից որևէ մեկն առայժմ չի ժամանել, փոխարենն այստեղ են «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Henaran.am-ը Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքվեց` «իմ ու քո անելով»` կտապալե՞ն Սերժ Սարգսյանին, ի վերջո, հնարավո՞ր է այս հանարահավաքից հետո երկու ընդդիմադիր ճակատները […]

«Այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում»

Արթուր Կիրակոսյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն-Պարո՛ն Նախագահ, նախկինում Դուք սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չէիք: Այն ժամանակ, երբ հրապարակվեց հայեցակարգը, Դուք հիշեցիք Ձեր նախկին հայտարարությունները հօգուտ գործող Սահմանադրության և նաև մտահոգություններ հայտնեցիք, թե փոփոխվելու դեպքում՝ խորհրդարանական կառավարման պարագայում, ինչպես են ապահովվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը: Հիմա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի