26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչու է Պուտինը միանգամից 10 գեներալի պաշտոնանկ արել

Այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ տարբեր ուժային կառույցներ ներկայացնող 10 գեներալների պաշտոնանկ անելու մասին։ Նրանցից շատերը ներկայացնում են երկրի պաշտպանության նախարարությունը։ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով գեներալների պաշտոնանկությունը, ասել է, որ այս որոշումը պայմանավորված էր կադրերի ռոտացիայով։

2017 թվականի խորհրդարանն արդեն քվոտավորված է /վիդեո/

Դաշնակցութան եւ Հանրապետականի միջեւ հավանական կոլաիցիայի մասին վերջնական հայտարարություն դեռեւս չի եղել, սակայն  բոլորն էլ համոզված են. այդ կոալիցիան կայացած փաստ է: Որոշ քաղաքական գործիչների կարծիքով` այդ կոալիցիայով Հայաստանում կվերանա քաղաքական մրցակցությունը: Բանակցությունները վարագույրի հետեւում ահազանգ են, որ 2017 թվականի խորհրդարանն արդեն քվոտավորված է լինելու, հայտարարել է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Արշակյանը թեպետ իրեն […]

Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ․ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը տեղեկացնում է, որ Ստամբուլում ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ․ «Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով: Արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ճշմարիտյանն էլ /վիդեո/

«Շաբաթվա վերջին պարզ կլինի»,-այսօր Կառավարության նիստից հետո արձագանքելով լրագրողի հարցին, արդյոք նախարարը լքում է պաշտոնը՝ ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարը նշեց, թե շտապում է, չի կարող մեկնաբանություններ անել: Լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել նաև ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նշելով, որ ինքը ամեն բան ասել է արդեն: Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, ըստ մամուլի հրապարակումների, տրվելու է Դաշնակցությանը: Մանրամասները՝ […]

Մինսկյան համաձայնագրերը՝ իբրեւ ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար

Ղարաբաղյան հակամարտության գծում իրավիճակը շարունակում է բարդանալ, կիրառվում են ծանր ռազմառեխնիկաներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ, գրում է russiancouncil.ru-ն։ Ներկայիս ստատուս-քվոն կոնֆլիկտի ֆոնին առանձնանում է ոչ հաստատակամությամբ, այդ պատճառով էլ Մադրիդյան սկզբունքների իրականացումը կորցրել է իր արդիականությունը։ Նման պայմաններում առավել նպատակահարմար է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ կողմերի միջեւ հաձայնություն կնքել՝ շփման գծից ծանր եւ […]

«Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը կարևորվեց

ՀՀ Կառավարության հերթական նիստում այսօր հաստատվեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման 2016թ ծրագիրը: Որոշումն արձանագրային է, այն մշակելիս հաշվի են առնվել «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների իրականացման 2012-2015թթ. արդյունքները, դրանց հիման վրա մշակվել են 2016 թվականի ծրագրի իրականացման սկզբունքները: Ծրագրի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությունը օժանդակելը, համայնքներում […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության 37-րդ տարեդարձի կապակցությամբ:  

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել․ ԱՄՆ ազգային հետախուզության հաշվետվություն

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը ներկայացրել է իրենց հաշվետվությունը, որում նշվում է, որ ԱՄՆ հետախուզությունը չի բացառում, որ  2016-ին ղարաբաղյան հակամարտությունը կարող է սրվել։ Հաշվետվության մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածությունը 2015թ. բարձր է մնացել։ «Բաքվում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրենց հավակնություններից հրաժարվելու ցանկության բացակայությունը եւ Հայաստանի կողմից […]

Բոլորովին նոր պաշտոններ. Հրապարակ

Այսպիսով ՀՅԴ-ին կհասնեն, ինչպես եւ նախկինում նշվել է, էկոնոմիկայի /Արծվիկ Մինասյան/, արտակարգ իրավիճակներից տարանջատված տարածքային կառավարման եւ կրթության եւ գիտության նախարարությունները: Մարզպետների պաշտոնների հարցում եւս համաձայնությունը կայացվել է տառացիորեն վերջին օրը: ՀՅԴ-ն որոշել է հրաժարվել Շիրակի մարզպետի պաշտոնից, իսկ Արագածոտնում մարզպետ է առաջարկել նախկին մարզպետ Գագիկ Գյոզալյանին: Ընդհանրապես, ՀՅԴ-ն հին ընկերներին նույն պաշտոններին նշանակելու հարցում […]

Խուճապ. պատրաստվում են նամակ-խնդրագիր գրել. Ժամանակ

Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ իշխանությունների համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնում հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով` Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվող մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի