17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Սփյուռք» ամառային դպրոցի ծրագիրը կարևորվեց

ՀՀ Կառավարության հերթական նիստում այսօր հաստատվեց «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպման 2016թ ծրագիրը:
Որոշումն արձանագրային է, այն մշակելիս հաշվի են առնվել «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացների իրականացման 2012-2015թթ. արդյունքները, դրանց հիման վրա մշակվել են 2016 թվականի ծրագրի իրականացման սկզբունքները:

Ծրագրի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությունը օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և համահայկական ծրագրերում դրանց ներգրավմանն աջակցությունը՝ հայերենի ուսուցման, իմացության մակարդակի բարձրացման, Սփյուռքի տարբեր բնագավառների գործիչների, համայնքների, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների մասնագիտական գիտելիքների խորացման, արդի պահանջներին համապատասխան որակավորման բարձրացմանն աջակցության նպատակով իրականացվող 5 դասընթացների իրականացման միջոցով:

Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի Սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016 թվականին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

«Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի շրջանակներում իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի կազմակերպում» միջոցառումը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին (ընդամենը 120000.0 հազ. դրամ):

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ