Մինսկյան համաձայնագրերը՝ իբրեւ ճանապարհ Լեռնային Ղարաբաղի համար
Ղարաբաղյան հակամարտության գծում իրավիճակը շարունակում է բարդանալ, կիրառվում են ծանր ռազմառեխնիկաներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ, գրում է russiancouncil.ru-ն։
Ներկայիս ստատուս-քվոն կոնֆլիկտի ֆոնին առանձնանում է ոչ հաստատակամությամբ, այդ պատճառով էլ Մադրիդյան սկզբունքների իրականացումը կորցրել է իր արդիականությունը։ Նման պայմաններում առավել նպատակահարմար է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ կողմերի միջեւ հաձայնություն կնքել՝ շփման գծից ծանր եւ թեթեւ ռազմատեխնիկայի հեռացման մասին՝ համաձայն Մինսկյան համաձայնագրերի։
Մինսկի խումբը կարեւոր դեր է տանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Նրանք 2010-ի սկզբին ներկայացրին Մադրիդյան սկզբունքների նորովի տարբերակը, որը մեծ մասամբ հիմնված էր նախորդի վրա։
Այսօր, սակայն, շատերը կարծում են, որ ստատուս-քվոն հաստատուն չէ, հետեւաբար Մադրիդյան սկզբունքները կորցրել են իրենց արդիականությունը։ Այսօր ավելի կարեւոր է դադարեցնել ռազմական կոնֆլիկտի էսկալացիան՝ հատկապես հաշվի առնելով ծանր զինտեխնիկան, որ վերջին շրջանում սկսել են կիրառել։