27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահի տակ ընդունած որոշում է եղել․ քաղաքագետ

Շփման գծում տիրող իրավիճակը մի քանի օր կտեւի, սակայն դա չի նշանակում, որ հետագայում նման իրավիճակ չի կրկնվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ադրբեջանն իր գործողություններով իրականում  քաղաքական խնդիր է փորձում լուծել։ Կարեւոր է ուշադրություն դարձնել Ադրբեջանի նախագահի՝  ԱՄՆ կատարած այցի վրա: Ամենայն հավանականությամբ  նա այնտեղ իր նպատակին չի […]

Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը, եթե… ուղերձ աշխարհին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպման բացման խոսք Շնորհակալ եմ իմ հրավերին արագ արձագանքելու և այստեղ ներկա գտնվելու համար: Վստահ եմ, որ բոլորդ տեղեկացված […]

Կնեսետի փոխխոսնակ Թալի Պլոսկովը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ եւ կոչ է արել հաստատել խաղաղություն

Ապրիլի 4-ին ԱԺ Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Արտակ Զաքարյանը, խմբի անդամներ Ալեքսանդր Արզումանյանը, Էդմոն Մարուքյանը, Կարեն Բեքարյանը, Թեւան Պողոսյանը, Հրանտ Բագրատյանը եւ Նաիրա Կարապետյանը հանդիպել են Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների խորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Խորհրդարանականները խոսել են երկու […]

Ազատել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Լևոն Շահվերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Վարդան Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգե­տիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։

Ռ. Քոչարյանն արձագանքում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով: «Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի […]

Սահմանամերձ գյուղերի բնակիչները զբաղված են իրենց առօրյա խնդիրներով /վիդեո/

Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիր Պառավաքար գյուղերում լարվածություն չկա: Բնակչությունը զբաղված է իր առօրյա աշխատանքով ու խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզից եկած Գագիկ Մելիքյանը: «Վերջին երեք օրերի ընթացքում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել»,- հայտարարեց նա:  Մանրամասները` տեսանյութում

Դուք դասալիք եք. բաց նամակ Էրդողանին

Բաց նամակ նախագահ Էրդողանին Սեւակ Արծրունի Երեւան, 3 ապրիլ 2015թ. Հայաստանի Արեւելյան սահմանի ամբողջ երկայնքով պատերազմ է: Թուրքական բանակի կողմից պատրաստված հատուկ ջոկատայինները լայնածավալ գործողություններ են իրականացնում հայկական գյուղերի վրա: Ռմբակոծվում են Արցախի հայկական դպրոցները, թուրք-ադրբեջանական ջոկատներն անընդհատ փորձում են ներթափանցել հայաբնակ տարածքներ` հայ անմեղ ու անզեն բնակչության նկատմամբ իրագործելու համաթուրքիկ մոլուցքը: Թուրքիայի նախագահ Պարոն […]

«Ժամանակից առաջ չընկնենք»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետհարց-պատասխանի ընթացքում նշեց, որ որ դեռևս վաղ է քննարկումներ սկսել ՀՀ-ի կողմից` ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ: «Ժամանակից առաջ չընկնենք»,- ասաց Բաղդասարյանը: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրչեց` իրավիճակը հսկողության տակ է, բազմաթիվ կամաբորներ պատրաստ են աջակցել մեր քաջ զինվորներին: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր քննարկում է անցկացնելու ապրիլի 1-ի գիշերը […]

Այս պահին արյուն հանձնելու անհրաժեշտություն չկա. Շարմազանով

Ասօր ԱԺ հերթական քառօրյայում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն անդրադարձավ սահմանում տիրող գերլարված իրավիճակին: «Ոգեշնչվելով և ուրախանալով հզոր ազգային կոնսոլիդացիայով` մի խնդրանքով եմ ձեզ դիմում: Քանի որ սոցիալական կայքերում ու մամուլում շատ են հնչում տարբեր տեսակի կոչեր, օրինակ՝ արյուն հանձնելու հետ կապված, կարո՞ղ եք ճշտել` մենք դրա կարիքն ունե՞նք, թե՞ ոչ», –  Հայտարարեց Թևան Պողոսյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված