07 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-թուրքական հարաբերությունները Հայաստանի վրա չեն ազդի․ քաղաքագետ

Ռուս-թուրքական հարաբերությունները կրկին բարելավվել են, սակայն դրանից ներկայումս Հայաստանի համար սպառնալիք չկա։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Ռուս-թուրքական հարաբերություններն մի ձևաչափ են, հայ-ռուսական հարաբերությունները՝ այլ։ Սպասել, որ ռուս թուրքական հարաբերություններում եղած խնդիրներին կավելանան Հարավային Կովկասում առկա հարցերը, հավանական չէ»,- ասել է նա։ Խոսելով Երեւանում կայացած ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի մասին, […]

Ինչն է փոխվելու Ընտրական օրենսգրքում

Ազգային ժողովում մեկնարկել է «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որ առաջին և երկրորդ ընթերցմամբ պետք է անցկացվի 24-ժամյա ռեժիմով: Հիմնական զեկուցող Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ էլեկտրոնային նախնական գրանցման համակարգի ներմուծելու հնարավորության հետ կապված տեխնիկական հարցեր առաջացան, որից հետո քաղաքական ուժերը եկան համաձայնության ընտրական գործընթացի վերաբերյալ նոր գործիքներ […]

Թուրքիան պետք է ապաշրջափակի Հայաստանը. Շարմազանով (վիդեո)

«Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ Թուրքիան անելիք չունի Ղարաբաղյան կարգավորման գործընթացում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: ԱԺ փոխնախագահը շեշտեց՝ նախ Թուրքիան համանախագահ երկիր չէ, այն հաճախ ունեցել է հանցագործ և միակողմանի […]

Շտապում է. ՀՀԿ-ի գնահատականն՝ առաջին նախագահի ահազանգին (վիդեո)

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը շտապում է, երբ հայտարարում է, որ ՀՀ-ին դեֆոլտ է սպառնում: «Նոր փուլ ենք մտել, կառավարության նոր ծրագիրը կներկայացվի շուտով, ու մենք կմտածենք, թե ինչպես կարող ենք դուրս գալ այս իրավիճակից: Բայց նման տիպի դեֆոլտը, խիստ գնահատական է, որին ես համաձայն չեմ»,-ի պատասխան […]

«Գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ դեֆոլտի վտանգի մասին: «Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել մեր հանրության կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ հայտարարությունը բավական շատ քննարկվել է վերջին օրերին:   «Ինքը բացարձակապես մտադրություն չուներ խոսել այն […]

Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես […]

Կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է լինելու ՀԱՊԿ քարտուղարը (վիդեո)

«Ձեզ հետ հարցազրույցների ժամանակ էլ մենք չէինք նշել, որ այս նիստի ժամանակ մենք պետք է լուծեինք այս խնդիրը: Մենք այդքան կարևորություն չենք տալիս, թե որ ազգի պատկանելության մարդը կլինի գլխավոր քարտուղարը, ուղղակի հարցը լինում է բոլորի համաձայնությամբ, հարցը տեղափոխվել է մինչև տարեվերջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀԱՊԿ […]

Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգությաներաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքներիգերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին,Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին,Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչիմիջազգային կազմակերպության ղեկավարներին: Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իրմտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին […]

«Քաղաքական կամք չեմ տեսնում». սպասելիքներ չկան

«Ես իր հայտարարություններին տեղյակ չեմ, ես Հայաստանում չեմ եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին: Պատգամավորի խոսքով՝ այդ անձի հայտարարությունները ԲՀԿ-ին չեն հետաքրքրում, ու որևէ քննարկում նրա՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ չի էլ եղել: Անդրադառնալով վարչական դատարանում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցադիմումին, որով վիճարկում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում […]

ԱԺ նախագահը հորդորեց ՕԵԿ-ին դիմել կառավարությանը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստիօրակարգի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հարցրեց, թե ինչու են 24-ժամյա ռեժիմով օրակարգ ընդգրկել «ՀՀ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին և երկրորդ ընթերցմամբ: «Հատկապես ՏԻՄ ընտրություններին լրջագույն խնդիրներ տեսանք, ինչո՞ւ ենք քննարկում 24-ժամյա ռեժիմով, գոնե այս ռեժիմից հանեք»,-ասաց Բիշարյանը: ԱԺ նախագահ Գալուստ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի