17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ոչ ոքի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար

 

«Մենք միավորվել ենք հաղթելու համար, մենք կաշկանդված չենք մեր խոսքի մեջ, մեր անցած ուղին մաքուր է, մեզ վրա չկան կոմպրոմատներ, բանտերով մեզ չեն վախեցնի, մենք պայքարել ու պայքարում ենք այս իշխանությունների դեմ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև կնքվեց հուշագիր՝ խորհրդարանական ու Երևանի ավագանու ընտրություններին:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն է մնում այս դաշինքի վարչապետի թեկնածուն, քանի որ ժամանակին Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը իրենց կուսակցության վարչապետի թեկնախուն է, նա պատասխանեց, որ նախկինում կայացրած որոշումներում կաշկանդված չեն, ու քննարկումները պետք է սկսվեն զրոյից: «Չենք եկել մյուս գործընկերներին լուծումներ պարտադրելու ու վստահ ենք, որ քննարկումների արդյունքում կգանք ընդհանուր հայտարարի: Վստահ եմ, որ կնճռոտ հարցերում կարող ենք գալ ընդհանուր հայտարարի, քանի որ այս հուշագրի ստեղծման արդյունքը դա է ցույց տալիս»:

Իսկ թե ով կլինի օրինակ նախագահի կամ ԱԺ նախագահի թեկնածուն, Սասուն Միքայելյանը կատակեց.  «Ոչ ոքի ուշքը չի գնում նախագահ դառնալու համար»: Հարցին, թե որքան ձայն հավաքելու ակնկալիք ունեն, Սասուն Միքայելյանն արձագանքեց, թե որքան ժողովուրդը կտա, իսկ Նիկոլ Փաշինյանը ժպտալով նետեց. «Մենք հույս ունենք, որ տենց 50, 50+1 կտան»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ