17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջ են տալիս հակասություններին (վիդեո)

«Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև ստորագրված հուշագրից հետո «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանն ասաց, որ այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է  նախորդներից, այն ձևավորվում է գաղափարական հենքի վրա: Նա նկատեց՝ դաշինքը մղումներն անկեղծ են, արդար:

«Լուսավոր Հայաստանի» խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը հավելեց, որ չափազանց պարտավորեցնող ու պատասխանատու օր է: Նա շնորհակալություն հայտնեց այս բացառիկ միավորման համար ու շնորհավորեց բոլորին:

Հարցին, թե արդյոք ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղադրել Էդմոն Մարուքյանին ոչ ընդդիմադիր լինելու մեջ, նա պատասխանեց. «Մենք հակասությունները հաղթահարել ենք, ու եղածի վրա է հիմնվելու հետագա համագործակցությունը: Երբ 3 կուսակցությունները հավաստում են երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը, դա նշանակում է, որ ժամանակը տվել է մի շարք հարցերի պատասխաններ, ու առաջիկա համագործակցությունն էլ կտա մի շարք հարցերի պատասխաններ:

Էդմոն Մարուքյանը շեշտեց, որ 3 քաղաքական ուժերն էլ տարբեր են, տարբեր ճանապարհներն են անցել, սակայն այդ տարբերությունները հզորացնում են իրենց. «Իսկ ժամանակին եղած քննադատություններն ու քննարկումները եղել են ինչ-որ նույն տեսլական ունեցող մարդկանց միավորման ու ընդհանուր մոտեցում գտնելու ճանապարհին»:

Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, ապա ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ասաց, որ իրենց գործունեության ընթացքում եթե լինեն քաղաքական ուժեր, իրենք կոնսենսուսի արդյունքում կքննարկեն ու որոշում կկայացնեն դրա վերաբերյալ:

Նա չասաց, թե կոնկրետ որ քաղաքական ուժերի հետ չեն համագործակցի. «Քաղաքական պրոցես է ընթանում, չեմ ուզում որոշ կուսկացությունների վարկաբեկել, այդ պատճառով էլ չեմ ասի, թե որ կուսկացությունների հետ չենք համագործակցի»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ