27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ռ. Քոչարյանն արձագանքում է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար:

Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, ՀՀ երկրորդ նախագահի ոչ պաշտոնական կայքէջի միջոցով:

«Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը:

Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին անում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը»,-ասված է Սողոմոնյանի մեկնաբանության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջում հիշեցվել է 02.05.2008թ. նրա ելույթի մի հատված, որ. «Ադրբեջանը կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ