Երևանցին դուք եք, ի՞նձ եք հարցնում. գեներալներն ու Արտակ Սարգսյանը` քաղաքապետից (տեսանյութ)
ՀՀ փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր քաղաքապետի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց, որ բոլոր առումներով կա առաջընթաց: Ըստ փոխքաղաքապետի՝ ամենամեծ փոփոխությունն այն է, որ մայրաքաղաքը որպես բնակավայր, սկսեց կայանալ որպես համայնք, այդ ցրվածությունը վերացավ և քաղաքը դարձավ մեկ ամբողջական համակարգ, ինչի հետևանքով արտաքին լուսավորության, չորրորդ վթարային շենքերի, ճանապարհների խնդիրները լուծվեցին: Հարցին, թե երբվանից է ինքը […]
ՀՀ նախկին քաղաքապետ, նախկին նախարար Երվանդ Զախարյանը նկատում է` մայրաքաղաքում դրական փոփոխություններն արդեն նկատելի են: «Ես այսօր ուրախ եմ, որ Երևանի քաղաքապետ վերընտրվել է Տարոն Մարգարյանը, քանի որ ավելի շատ, քան Տարոն Մարգարյանը որևէ մեկը չի տիրապետում իրավիճակին, և չգիտեն քաղաքի հոգսերը ավելի լավ, քան Տարոն Մարգարյանը: Ես համոզված եմ, որ նորընտիր ավագանու հետ միասին […]
Այսօր՝ հունիսի 12-ին Կոմիտասի անվան պանթեոնում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե «Ելք» դաշինքը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ընթացքում բակերում հայտարարում էր, որ Տարոն Մարգարյանի ստեղծած հուսահատության գազելներից ու մահաբեր վերելակներից ելք կա։ Տարոն Մարգարյանը տեսնո՞ւմ է ելքը, քաղաքապետը արձագանքեց. «Եթե Դուք լավ հետևեիք իմ քարոզարաշվի ընթացքին, կտեսնեիք ամբողջ պատասխանները, մենք արդեն […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին, մաղթել խաղաղություն և բարօրություն: Հանրապետության Նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին: Ռուսաստանի Նախագահ […]
Մերձավոր Արևելքում շատ բարդ գործընթաց է տեղի ունենում, այն է՝ Քրդական պետության առաջացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքի վերջին զարգացումները։ Նա նշել է, որ այդ գործընթացն իր կարծիքով, դժվար թե արագ ավարտվի։ «Գուցե մի քանի տարի կտևի, նույնիսկ եթե հաշվի առնենք, որ […]
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Երևանի խնդիրներից է համարում տրանսպորտը, ինչի մասին այսօր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողության ժամանակ խոսեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Բայց քաղաքապետը խոսք է տվել, որ էս տարի կլուծի»: Դիտարկմանը, թե պատմամշակութային շենքեր են քանդվում Տարոն Մարգարյանի քաղաքապետ եղած ժամանակ, նա արձագանքեց. «Լավ չի՞, որ վերանորոգում են»: Փակ շուկան էլ […]
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 13-ին Հայաստան կայցելի Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը։ Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։ Հունիսի 13-ին կկայանան Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: […]
Պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել անվանի գործչի հիշատակին:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության նորանշանակ պետ Աննա Ստեփանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե ճիշտ չեն լուրերը, թե ինքը Երեւանի ավագանու ընտրություններում կեղծ դիտորդ է եղել: Հարցին, թե ինչպես է վերաբերում այն ուսուցիչներին, որ ընտրությունների ժամանակ ձայներ են հավաքում ՀՀԿ-ի համար, Աննա Ստեփանյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ կրթական համակարգի ներկայացուցիչը չպետք է լինի քաղաքականացված, բայց […]
























