09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Մի փոքր «բազար»-ից հետո.Իրավունք

«Երկուշաբթի ԱԺ գյուղատնտեսական հանձնաժողովի նիստին ՀՅԴ-ն դեմ էր քվեարկել Սևանա ջրի բացթողնման հարցին: Մինչ այդ, դեմ էր արտահայտվել նաև բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը: Իսկ երեքշաբթի, ահա, ընկեր դաշնակները 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները: Թե ինչով է պայմանավորված նման «հեղաշրջումը»՝ դժվար է ասել: Ընդդիմությունը, ի դեմս «Ծառուկյան» դաշինքի, չնայած որ սրտով չի, բայց կողմ է քվեարկել նախագծին, իսկ ՀՀԿ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն, որը կառավարությունում ունի զգալի ներկայություն, նման խաղեր է տալիս: Եթե Դաշնակցությունը իսկապես դեմ գնար ՀՀԿ-ին՝ Սևանի հարցում, ապա դժվար թե կոալիցիան շարունակեր նույն կերպով աշխատել: Հետևապես, Դաշնակցությունը մի փոքր «բազար» սկսելով, արագորեն, 180 աստիճանով վերափոխեց իր դիրքորոշումը, գուցե, այդ ընթացքում էլ ինչ-որ բան ավելացնելով կուսակցության բալանսին»:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ