03 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակառակ պարագայում կդառնանք իզգոյ պետության նման. ընդդիմադիրը՝ դեսպանից ու ՀՀԿ-ից (տեսանյութ)

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը հակամարտություն չի տեսնում ՀՀԿ-ի ու Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու միջև: «Այստեղ որևէ բացասական բան չեմ տեսնում»,-ասաց նա՝ պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե ինչու հենց հիմա սկսվեցին ընտրությունների վերաբերյալ ԵՄ դեսպանի հայտարարություններն ու ՀՀԿ-ի՝ փոխադարձ արձագանքները: «Չեմ տեսնում այստեղ մի մեր երևույթ, հակասություն»,-նկատեց նա: Պատգամավորն ընդգծեց՝ ՀՀԿ-ականները կարծում […]

Թուրքիան տանկեր է կուտակում Սիրիայի հետ սահմանին

Թուրքիայի զինված ուժերը (ԶՈՒ) սահմանամերձ Քիլիս նահանգ են ուղարկել 5 տանկ: Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ այժմ Քիլիսի նահանգի հետ սահմանակից սիրիական Աֆրին շրջանը գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ: Իսկ վերջիններիս պաշտոնական Անկարան համարում է ահաբեկիչներ և պնդում, որ նրանք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը: Նշվում է, որ տանկերը դիրքավորվել են հենց սահմանի դիմաց: […]

Մենք մատաղ չենք. Սասնա ծռերը բարկացած են

«Սասնա ծռեր» խմբի 14 անդամների գործով դատական նիստին  ընդմիջումից հետո նիստերի դահլիճից հեռացված Վարուժան Ավետիսյանը բերվեց դահլիճ: Հիշեցնենք՝ Վարուժան Ավետիսյանը զինված ապստամբության կոչ արեց, ինչի պատճառով  նիստը հետաձգվեց: «Ոչ մեկդ անշնորհք բաներ չեք անում»,- ամբաստանյալներին դիմեց դատավորը: Ամբաստանյալները բորբոքվեցինարձագանքելով՝  «Մենք մատաղ չենք մենք»: Այնուհետեւ Պավլիկ Մանուկյանը  նշեց՝  դատարանն իրավազոր չէ որոշումներ կայացնելու: Պավլիկ Մանուկյանը փորձեց խոսել […]

Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում. Մարուքյանը՝ վարչապետին

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ շարունակեց իր հարցը, թե, ի վերջո, ով է լինելու վարչապետ 2018 թվականից հետո: Ապա նա հիշեցրեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, թե պետք է պայքարել պոպուլիզմի դեմ: «Երկրում ամենից շատը Ձեզ են պոպուլիզմի համար մեղադրում, հիմա 43% ձայն եք հավաքել Ձեր պոպուլիզմի համար, էտ […]

Մավրն արել է իր գործը, մավրը պետք է հեռանա. Փաշինյանը՝ վարչապետին

«Կառավարության ծրագիրը ներկայացված է այն ժամանակաշրջանի համար, երբ լինելու է «իշխանության տրանսֆորմացիան»: 2018-ի ապրիլից ուժի մեջ է մտնելու կառավարման խորհրդարանական մոդելը, քաղաքական գլխավոր հարցը հետևյալն է՝ արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը հավակնում է թիվ մեկ պաշտոնյայի՝ վարչապետի կարգավիճակում լինել։ Խաչաձև հարցման արդյունքում Կարեն Կարապետյանն ասաց, որ պատրաստ է լինել վարչապետ, սա ինչ-որ պատասխան է, բայց ընդամենը 10 […]

«Հանրապետականը» տենց բնավորություն ունի. նախկին վարչապետի եղբայրական հորդորը՝ գործողին

«Ելք» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Կառավարության ծրագրի վերաբերյալ ելույթն այսպես սկսեց. «Ես շնորհավորեցի վարչապետին Կառավարության ծրագիր ներկայացնելու հնարավորության համար: Ուզեցա ներկայացնել իմ ներկայությամբ, որ ես այդ հնարավորությունը չեմ ունեցել: «Հանրապետականը» տենց բնավորություն ունի, սա եղբայրական կամ բարեկամական հորդոր»: Ապա նա հիշեցրեց, որ հարց առաջացավ, թե ում ծրագիրն է սա, հնչեց տեսակետ, որ սա […]

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել /տեսանյութ/

Ադրբեջանում սոցցանցերի միջոցով տարածվել էր մի տեղեկատվություն, ըստ որի՝  սահմանը հատել է Հայաստանի բնակիչ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարձրաձայնեց «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը: Վերջինս շեշտեց՝  Ադրբեջանը փորձում է քաղաքացիական անձին դիվերսանտ ներկայացնել: «Ադրբեջանն արդեն երեկ ասաց, թե հայերի դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել, ինչը հերքվեց»,- ասաց  բանախոսը:    Վրթանեսյանը նաև հավելեց, թե […]

«Մենք կարող ենք լուրջ վնասներ պատճառել Ադրբեջանին»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեսազանգով քննարկմանը մասնակցում էր նաև  ԱՄՆ-ում բնակվող  բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանը: «Որպեսզի իրավիճակը փոխվի, Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր վարած քաղաքականությունն իրեն սպառել, այլևս իրենց հաջողություն չի բերում: Իրենց պատկերացնումն այն է, որ այլընտրանք չկա. մենք կարող ենք լուրջ վնասներ պատճառել նրանց և ցույց տալ, […]

Բանավեճ է, ինչը ողջունելի և ողջամիտ է. Կոստանյանը՝ Սվիտալսկուց

«Ես կարող եմ այդ առաջարկի վերաբերյալ իմ կարծիքը հայտնել այն դեպքում, երբ որ տեսնեմ, թե այդ առաջարկի համար ինչ հիմքեր է ունեցել դեսպանը, ինչու է ինչ-որ տեղեկատվության վերլուծության արդյունքում հանգել այն եզրակացության, որ խնդիրը ԿԸՀ-ում քաղաքացիական հասարակության բացակայությունն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար […]

Վաղաժամկետ դադարեցվել են ԼՂՀ ԿԸՀ անդամի լիազորությունները

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Հասմիկ Շինդյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն։ Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի