27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական տեխնոլոգին ՀՔԾ են կանչել

Քաղաքական և ընտրական գործընթացների տեխնոլոգ Արմեն Բադալյանին այսօր ՀՔԾ են հրավիրել. այս մասին Henaran.am-ին հայտնեց Բադալյանը. «Պատճառը օրեր առաջ տրված հարցազրույցներիցս մեկն էր, որտեղ ընտրակաշառքի մասին էի խոսել»,-ասաց նա: Արմեն Բադալյանը նշեց, որ ինքն էլ ՀՔԾ-ում ասել է, թե չգիտի, թե կոնկրետ որտեղ են բաժանում:

Դուք էլ եք ՀՀԿ դարձել. քաղաքագետի ու «Ելքի» անդամի թեժ բանավեճը

«Ելք» դաշինքի անդամ, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը այսօր քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենց կողմից առաջարկված սոցիալական աջակցության ծրագրում օրենքի որևէ խախտում չկա, և դա ամենևին էլ «օրինական» ընտրակաշառք չէ:  «Այստեղ իրավաբան պետք չէ լինել, որ հասկանալ»,-նշեց նա։ Իսկ «Քաղաքացի դիտորդի» ներկայացուցիչ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ սա սոցիալական աջակցություն չի կարող համարվել:  Ըստ նրա` քաղաքացուն գումար […]

Վալերի Գործունյան, Արմինե Գրիգորյան…Զարուհու աջակիցները

Սիրելի հայրենակիցներ, սիրելի երեւանցիներ,   Մենք, ներքո ստորագրյալներս, մեր աջակցությունն ենք հայտնում Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանին եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությանը՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի գալիք ընտրություններում։   Կարեւորելով առաջադեմ կանանց դերը եւ մասնակցությունը քաղաքական գործընթացներում ցանկանում ենք ընգծել, որ «Երկիր Ծիրանի» կուսակցությամբ առաջադրված ավագանու ցուցակի 57 տոկոսը կազմում են կանայք, իսկ առաջին տասնյակում հավասարապես […]

ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի. Տարոն Մարգարյանը չի ընդունի «Ելք»-ի հեռուստաբանավեճի առաջարկը

«ՀՀԿ-ն կողմ չէ ինքնանպատակ բանավեճերի»,- Aysor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ Էդուարդ Շարմազանովը։ «ՀՀԿ-ն ընտրում է առանց միջնորդների հանրությանը ներկայացնել ծրագրերը, և ինքնանպատակ բանավեճերին մենք կողմ չենք, մեր  նպատակը ընտրողներին, երևանցիներին, հանրությանը մեր ծրագրերը ներկայացնելն ու հաշվետվություն տալն է», – նշել է նա՝ արձագանքելով «Ելք» դաշինքի կողմից Տարոն […]

«ՀՀԿ-ի` Արաբկիրի տարածքային շտաբն ընտրակաշառք բաժանելու ո´չ մտադրություն ունի, ո´չ ծրագիր»

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, թե Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի` Արաբկիրում գտնվող շտաբում ընտրակաշառք են բաժանում: Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրում է, որ մարդկանց կուտակումներ կան: Henaran.am-ի հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության Արաբկիրի տարածքային շտաբի պետ Հրայր Անտոնյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Նախ խնդրում եմ Ազգային ժողովի այլևս ընտրված […]

Բուժքույրերը Տարոն Մարգարյանի կողքին են

««Հայաստանի հանրապետության բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը հրավիրել է խորհրդի նիստ, որտեղ մենք կայացրել ենք որոշում՝ մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններում սատարել՝ ՀՀԿ թիմին և ցուցակը գլխավորող թեկնածու Տարոն Մարգարյանին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի հանրապետության բուժքույրերի միավորում» ՀԿ նախագահ Գեղանուշ Ստեփանյան: Տիկին Ստեփանյանը ընդգծեց.«Մենք գնահատում ենք գործող քաղաքապետի անցած տարիների աշխատանքը, մասնավորապես առողջապահության ոլորտում […]

21-րդ դարում պարբերաբար կրկնվող բախումներն անթույլատրելի են․ ՌԴ դեսպանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին։ Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են։ «Մենք տեսնում ենք, որ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում, բախումներ, մարդիկ են զոհվում: 21-րդ դարում դա անթույլատրելի է: Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16) և […]

Վոլինկինը դատապարտել է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենայի գնդակոծումը

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Շանթ հեռուստաընկերության լրագրողական թիմի ավտոմեքենան գնդակոծելու դեպքին: Դեսպանը դատապարտել է այդ միջադեպը։ «Երբ ոտնահարվում է մարդասիրական իրավունքը, առողջ դատողություն ւոնեցող ոչ մի մարդ չի կարող չդատապարտել դա: Շատ ցավալի միջադեպ է տեղի ունեցել, և այն ես դատապարտում եմ: Լրագրողները, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված