22 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լոզունգներով հարց չի լուծվում…».պատմաբանը կանխատեսում է/տեսանյութ/

«Հայ ժողովրդին պակասում է վստահությունը վաղվա օրվա հանդեպ, լավատեսությունը չկա, թե կունենանք ավելի լավ հայրենիք, քան ունենք այսօր: Մարդիկ մտածում են, որքան հնարավոր է շուտ լքել հայրենիքը, որ թեկուզ օտար հողում կարողանան տուն ու տեղ ստեղծել »,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատմաբան Արմեն Կարապետյանը: Պատմաբանը մտահոգ է` 2040 թվականին 4 միլիոնանոց Հայաստանի տեսլականը իրականության հետ […]

«Եթե զուտ ցանկություններով լիներ, Ռոբերտ Քոչարյանն էլ չէր գնա»

«Այն գերկենտրոնացումը՝ սուպերվարչապետությունը, որի մասին այսօր շատ է խոսվում, ի սկզբանե դրա մասին չէր մտածված, կարծում եմ: Ի սկզբանե՝ միգուցե եղել է տարբերակ, որ Սերժ Սարգսյանն առժամանակ հեռանում է իշխանությունից, մնում է կուսակցության ղեկավար, կար նաև մտավախություն, որ այս ամենը կարվում էր իր համար»,-այսօր հրավիրված քննարկմանն ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Նա նշեց, որ այսժմ […]

Նախագահն ընդունել է Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար, տնտեսական հարցերով պետնախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին: Հանդիպման սկզբում շնորհավորելով Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհին սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարի պաշտոնում վերանշանակվելու և տնտեսական հարցերով պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նախարարը կշարունակի իր ակտիվ գործունեությամբ նպաստել երկկողմ միջպետական […]

Կարեւորվել են խորհրդարանների աշխատակազմերի միջեւ շփումները եւ փորձի փոխանակումը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տատյանա Վորոնովայի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը, արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովը եւ ՌԴ ԴԺ Պետական դումայի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարներ:  Աշխատանքային հանդիպման […]

Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա

Վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 16-17-ին աշխատանքային այցով գտնվելու է Մոսկվայում: Կառավարության ղեկավարը նախատեսում է հանդիպումներ ունենալ մի շարք հայ և ռուս գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են ընթացիկ եւ հեռանկարային ծրագրեր:  Այցի ընթացքում ՀՀ վարչապետը նաեւ ներկա կգտնվի «Գազպրոմ» ընկերության հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը:   

Ամենալավ թուրքը մեռած թուրքն է. Հունաստանի նախկին ԱԳ նախարար

Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորոս Պանգալոսը Թուրքիայի հետ ունեցած սահմանային խնդիրների մասին խոսելիս օգտագործել է Կիպրոսում տարածված «Ամենալավ թուրքը մեռած թուրքն է» արտահայտությունը: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Պանգալուսը նման արտահայտություն է արել «Skai» ռադիոկայանի եթերում Թուրքիայի ու Հունաստանի միջև Էգեյան ծովում առաջացած հերթական սահմանային միջադեպի մասին խոսելիս: Նշվում է, որ 2 երկրների առափնյա նավերի բախման […]

Չիլիի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Փետրվարի 15-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չիլիի նորանշանակ դեսպան Ռոդրիգո Նիետո Մատուրանային (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպան Մատուրանային նշանակման կապակցությամբ՝ արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2014թ. Չիլի կատարած պաշտոնական այցը նոր լիցք հաղորդեց երկու երկրների հարաբերություններին։ Արտգործնախարարը հույս հայտնեց, որ դեսպան Մատուրանան իր գործունեությամբ կնպաստի Նախագահի այցելության ընթացքում […]

«Ֆանտաստիկ հնարավորություն ունեք մասնակցելու մեր երկրի կառավարման գործընթացում». Վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում: Ողջունելով երիտասարդներին կառավարությունում՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ պետական կառավարման համակարգում աշխատելը հետաքրքիր փորձ է: «Աշխարհն այսօր ունի լուրջ խնդիրներ, որոնք կանգնած են պետական կառավարիչների և ընդհանրապես կառավարման համակարգերի առջև: Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ […]

Փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից.Ալեն Սիմոնյան

«Ավագանու նիստում այդ հարձակումը եղավ, որովհետև դա այդ մարդկանց գործիքակազմում է, որովհետև դա իրենց ոճաբանության մեջ է, որովհետև իրենք փորձում էին վրեժխնդիր լինել «Երկիր ծիրանիի» անդամներից այն ամենի համար, ինչ նախորդ նիստերում էր տեղի ունեցել»,-այսօր` փետրվարի 15-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին, հայտարարեց Երևանի ավագանու «Ելք» դաշինքի անդամ  Ալեն Սիմոնյանը: Սիմոնյանի […]

«Ելք»-ը դատապարտում է

Երևանի ավագանու ս.թ. փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցածի վերաբերյալ ԵԼՔ խմբակցությունը հայտարարում է, որ թեպետ ԵԾ այն գործողությունը, ինչին հաջորդեց ՀՀԿ կողմից կիրառված բռնությունը, մեր գործիքակազմից դուրս է, Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցությունը խստորեն դատապարտում է ավագանու անդամի նկատմամբ կիրառված բռնությունը և իրավապահ մարմիններից  պահանջում անհապաղ միջոցներ ձեռնարկել միջադեպի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի