17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թուրք-ամերիկյան հարաբերությունները կկարգավորվեն, եթե քրդերը դուրս գան Մանբիչից. Չավուշօղլու

Անկարայում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Ըստ  «Demokrathaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ 2 երկրները պայմանավորվել են քայլեր անել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Չավուշօղլուն հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են կարգավորել, միայն  այն բանից հետո, երբ Սիրիայի քրդական ուժերը դուրս գան Մանբիչից, որը գտնվում է քրդերի վերահսկողության տակ:

Նա հիշեցրել է ամերիկացի պաշտոնյային, որ ԱՄՆ-ն չկատարեց իր խոստումը, որով Սիրիաի քրդական ուժերը պետք է դուրս բերվեին Մանբիչից:

Չավուշօղլուն շեշտել է, որ Մանբիչի բնակչության մեծ մասը արաբ են, հետևաբար քրդերի ներկայությունը այդտեղ միայն լարվածություն է առաջացնում:

Թուրքիայի ԱԳՆ-ի  ղեկավարը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Թուրքիան կստեղծեն հատուկ աշխատանքային խմբեր, որոնք կզբաղվեն լարված հարաբերությունների ուսումնասիրմամբ:

Թիլլերսոնը ընգծել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համար գլխավոր խնդիրը՝ Սիրիան ահաբեկիչներից մաքրելն է: Այդ իսկ նպատակով ԱՄՆ-ն ու Թուրքիան այսուհետ Սիրիայում միասին կպայքարեն ահաբեկիչների դեմ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ