«Ժողովրդավարություն կերտելը բավական բարդ աշխատանք է․ այն ժամանակ է պահանջում»

Ինչպես հատնել  ենք,   մեկնարկել  է  «Լուսավոր Հայաստան» կուսակցության երկրորդ համագումարը:
Համագումարին ներկա էր նաև Այսօր Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսենը,  ով իր խոսքում շեշտեց՝ ժողովրդավարություն կերտելը  բավական  բարդ աշխատանք է․ այն ժամանակ է պահանջում։  
«Մենք  կաշխատենք այնել այնպես, որ  ՀՀ-ի համագործակցությունը ԵՄ-ի հետ է՛լ ավելի խորանա։ Հայ ժողովուրդը ուզում է ապրել եվրոպական արժեքների ներքո․ այդ փաստը  ALDE-ն   շատ է կարևորում։ Վերջին տարիներին մենք աշխատանքներ ենք տարել, ՀՀ-ում է՛լ ավելի սերտ կապեր հաստատելու համար», – նշեց Հենրիկ Բախ Մորտենսենը։
Ըստ նրա՝ այժմ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագի շնորհիվ այս հարաբերությունները նոր մակարդակում են հայտնվելու։
«Պետք է հիշել՝ յուրաքանչյուր ժողովրդավարական երկրում չպետք է լինեն քաղբանտարկյալներ, լինի օրենքի գերակայություն, արդար դատական համակարգ և հարգվեն մարդու իրավուքները։ Մենք կջանանք խորացնել մեր հարաբերությունները», – ասաց Հենրիկ Բախ Մորտենսենը։
                










































