02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«ՀՀԿ-ի` Արաբկիրի տարածքային շտաբն ընտրակաշառք բաժանելու ո´չ մտադրություն ունի, ո´չ ծրագիր»

«Ելք» դաշինքից ընտրված պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Facebook սոցիալական ցանցում գրել է, թե Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ-ի` Արաբկիրում գտնվող շտաբում ընտրակաշառք են բաժանում: Նա հրապարակել է տեսանյութ, որտեղ ցուցադրում է, որ մարդկանց կուտակումներ կան:

Henaran.am-ի հետ զրույցում «Հանրապետական» կուսակցության Արաբկիրի տարածքային շտաբի պետ Հրայր Անտոնյանը հավաստիացրեց, որ նման բան չկա. «Նախ խնդրում եմ Ազգային ժողովի այլևս ընտրված պատգամավորին ապատեղեկատվություն չտարածել, երևակայությանը զոռ չտալ և չփնտրել ընտրակաշառք այնտեղ, որտեղ գոյություն չունի: «Հանրապետական» կուսակցության` Արաբկիրի տարածքային շտաբն ընտրակաշառք բաժանելու ո´չ մտադրություն ունի, ո´չ ծրագիր»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է կուտակումներին, ապա Հրայր Անտոնյանն ընդգծեց. «Եթե ինքը չգիտի, միգուցե նոր է ընտրություններին մասնակցում, ասեմ` շատ բնական է, որ ընտրական շտաբների մոտ կան քաղաքացիներ, ովքեր մեր ակտիվիստներն են, մեր համախոհներն են, ՀՀ քաղաքացիներ են, և զարմանալի կլինի, որ շտաբների մոտ չլինեն քաղաքացիներ»:

Արաբկիրի շտաբի պետը կոչ արեց «Ելքի» գործընկերներին զբաղվել ավելի օգտակար գործով և երևակայությանը զոռ չտալ, ապատեղեկատվություն էլ չտարածել: «Հույսով եմ, որ նրանք ականջալուր կլինեն մեր գնահատականներին: Իսկ եթե որևէ մեկն ունի ընտրակաշառքի կամ ընտրախախտումների վերաբերյալ որևէ տեղեկատվություն, առաջարկում եմ դիմել իրավապահ մարմիններին: Եվս մեկ անգամ կտրականապես հերքում ենք, որ նման բան կա: Մեր հասարակությունն է, Տարոն Մարգարյանի շտաբն է, մարդիկ գալիս են շտաբ, ի՞նչ խնդիր կա»,-եզրափակեց Հրայր Անտոնյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ