27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը ձերբակալելու համաձայնություն է տվել. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, երեկ աշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդան­յանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել են: Հիշեցնենք, որ դատավորնե­րը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Թերթի տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել եւ […]

Պետք է հետևեն պատժամիջոցներ. Շարմազանով (տեսանյութ)

«Ադրբեջանը տարիներ շարունակ, իսկ վերջին երկու տարիներին ավելի ինտենսիվ իրականացնում է խաղաղ բանակցություններ տորպեդահարման քաղաքականություն»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ շեշտեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանում տիրող լարվածությանը։ «Հստակ է, որ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտում կա մեկ ապակառուցողական կողմ՝  Ադրբեջանի Հանրապետությունն է, և այդ իմաստով մի բան կարող ենք ասել ՝ միջազգային հանրության […]

Չստացված (տեսանյութ)

«Նախագահն այդ հարցին պատասխանեց, որովհետև մամուլում շատ էին այդ մասին անհեթեթ հրապարակումները. լրագրողների հարցին ի պատասխան պարոն նախագահը պատասխանեց և հստակ ներկայացրեց մեր դիրքորոշումը»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝  արդյոք վարչապետի ու նախագահի միջև իբր թե առկա հակասությունների լուրերն այդքան լուրջ էին, որ նախագահը որոշեց […]

Հայտնի է՝ ովքեր են ղեկավարելու ԱԺ պատվիրակությունները (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընթացիկ արտահերթ նիստին, խմբակցության աշխատանքներին, քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված նաև: «Բայց ամենակարևորը, կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին»,-այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ այդմ՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի […]

Աներս ու զոքանչս են․ Շիրակ չեմ եկել արտագնա աշխատանքի․ նոր մարզպետը

Այսօր Կառավարության նիստից  հետո անմիջապես Շիրակի նորանշանակ մարզպետին՝ Արթուր Խաչատրյանին  մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին եւ տարբեր գերատեսչությունների մարզային ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը: «Այսօր ներկայացնում եմ Շիրակի նոր մարզպետին: ՀՀ նախագահի վստահությանն է արժանացել Արթուր Խաչատրյանը: Նա բազմափորձ մասնագետ է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Հովսեփ Սիմոնյանին, ով կարողացավ համերաշխություն ապահովել: Ես […]

Ընտրություններ կանցկացվեն

2017 թվականի հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Հունիսի 8-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի […]

Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությամբ տեղի ունեցող զարգացումներով

Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցությունում Հունիսի 7-ին աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության հովանու ներքո գործող Միջազգային կազմակերպությունների հետ կապերի իտալական ընկերակցություն, ուր Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթ ունեցավ հետազոտական կենտրոնի գիտաշխատողների, Հռոմում հավատարմագրված դիվանագետների, վերլուծաբանների և […]

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց համայնքների խոշորացման նախագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը.  կողմ քվեարկեց  57 պատգամավոր, դեմ՝ 23: Հիշեցնենք՝ վերոնշյալ փաթեթով առաջարկվում է ձևավորել  34 խոշորացված համայնք,   ինչն իրականություն դարձնելու համար պետք է միավորվեն  328 համայնքներ:  

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց մասնավորեցման նախագծին

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծին ԱԺ-ն  քվեարկության դրեց. կողմ քվեարկեց 57 պատգամավոր, դեմ՝ 22: «Ելք» խմբակցությունը չմասնակցեց  քվեարկությունը:  

«Ռեժիմը մշուշոտ է»

«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի  քննարկումից հետո՝ ամփոփիչ ելույթի ընթցքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քանի չունենք այդ վերլուծությունը, ուղղակի քվեարկել՝ առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքներ են բերելու, կարծում եմ, ճիշտ չէ: Այս քվեարկությանը չենք մասնակցել, առաջիկայում սեփական նախաձեռնությամբ համայնքներում կլինենք ու սեփական նախաձեռնությունը կանենք՝ ուսումնասիրելու, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

Ամենաընթերցված