08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայտնի է՝ ովքեր են ղեկավարելու ԱԺ պատվիրակությունները (տեսանյութ)

Հայաստանի հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստում քննարկել է ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի ընթացիկ արտահերթ նիստին, խմբակցության աշխատանքներին, քննարկումներ են ծավալվել արտաքին քաղաքական օրակարգի հետ կապված նաև: «Բայց ամենակարևորը, կուսակցությունը որոշել է ԱԺ պատվիրակությունների ղեկավարների թեկնածուներին»,-այսօր նիստից հետո լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ այդմ՝ ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի ղեկավարն է Արա Բաբլոյանը, ՀԱՊԿ խորհրդարանակն վեհաժողովի ղեկավարը՝ Էդուարդ Շարմազանովը, ԵԽԽՎ-ում՝ Արփինե Հովհաննիսյանը, ԵԱՀԿ-ում՝ Հերմինե Նաղդալյանը, Եվրանեստում՝ Արմեն Աշոտյանը, Հայաստան-Եվրամիություն՝ Արմեն Աշոտյանը, ՆԱՏՕ՝ Կորյուն Նահապետյան, Ուղղափառություն՝ Արտաշես Գեղամյան, Սևծովյան խորհրդարանական վեհաժողով՝ Գագիկ Մինասյան, Ֆրանկոֆոնիայում՝ Մարգարիտ Եսայան, Միջխորհրդարականան միությունում Արա Բաբլոյան: Է. Շարմազանովը նշեց, որ քննարկել են նաև միջխորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների հարցը։ « Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական պատվիրակության ղեկավարն է Արտաշես Գեղամյանը, Հայաստան-Վրաստանինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-Արցախինը՝ Արա Բաբլոյանը, Հայաստան-Բելառուսը ՝Էդուարդ Շարմազանովը, Կիպրոսինը՝ Էդուարդ Շարմազանովը, Հայաստան-ԱՄՆ՝ Արփինե Հովհաննիսյանը»,-մանրամասնեց ՀՀԿ խոսնակը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ