08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը ձերբակալելու համաձայնություն է տվել. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, երեկ աշ երեկոյան Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավա­սության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին եւ նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդան­յանին կալանավորելու համաձայնություն է տվել. նրանք կալանավորվել են: Հիշեցնենք, որ դատավորնե­րը կասկածվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ, սակայն չէին ձերբակալվել: Թերթի տեղեկություններով, Աղվան Պետրոսյանը, որը մի քանի օր հիվանդանոցում էր, երեկ դուրս է գրվել եւ միանգամից տեղափոխվել Աոսբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասու­թյան դատարան: Թերթի հետ զրույցում նրա պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ Արաբկիրի դատարանը հնարավորություն չի տվել ծանոթանալ գործի մեծածավալ նյութերին: «Մեզ հնարավորություն չտվեցին մեր պաշտպանությունը կառուցել, մեզ զրկեցին այդ հնարավորությունից: Մենք էլ միացանք մեր պաշտպանյալի լռելու իրավունքին: Դրանից հետո դատարանը գնաց խորհրդակցական սենյակ եւ 10 րոպե հե­տո հրապարակեց որոշումը: Ես նյութերին լիարժեք ծանոթ չէի, ինչի՞ց պաշտպանվեի: Ես չգիտեմ’ էս հրատապությունը ո՞ւմ համար էր, ի՞նչ էր նշանակում»,- ասաց պաշտպանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ