26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Տունը զարդարել է 76 տոնածառով /ֆոտո/

Ամերիկյան Կենտուկի նահանգի բնակչուհի Սելիա Թոմասը մեկ ամիս է` սկսել է զարդարել իր տունը` նախապատրաստվելով Ամանորին: Սելիան ամեն տարի նոր տոնածառ է գնել, սակայն հինը դեն չի նետել: այսպիսով, նրա տանը 76 տոնածառ կա, որոնք հասնում են առաստաղին: Կինը որոշել է այս տարի բոլոր տոնածառերն օգտագործել ու զարդարել է տունը 76 տոնածառով: Այս հանգամանքը շատ […]

Ֆուտբոլիստը պարտվել է դատարանում մարմնավաճառի պատճառով

Ֆրանսիայի ազգային հավաքականի եւ Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով ՛՛Ոսկե գնդակի՛՛ 3 թեկնածուներից մեկն է, տանուլ է տվել լրագրողների դեմ դատը: Պատճառը եղել է այն, որ 2 լրագրող Ռիբերիի կյանքի մասին գիրք են գրել, որով շոշափել են անձնական կյանքի նվիրված մի շարք փաստեր: Գրքում մեծ տեղ է հատկացվել նաեւ Ռիբերիի եւ անչափահաս մարմնավաճառ Զահիա […]

Երգչուհու ելույթը սարսափելի ավարտ է ունեցել

Ռուսական էստրադայի հայտնի երգչուհի Վիկտորիա Դայնեկոն պատրաստվել է ելույթ ունենալ ռուսական ակումբներից մեկում: Սակայն ելույթից արաջ նրա հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել. երգչուհին հոսանքահարվել է: Վիկտորիան ցանկացել է ուժեղացնել լույսը, որպեսզի դիմահարդարվի, դիպել է լուսամփոփին եւ ուժեղ հոսանքահարվել: Նրան անմիջապես տեղափոպել են հիվանդանոց, համերգն էլ հետաձգվել է: Այս պահին երգչուհու կյանքին վտանգ չի սպառնում:

Օսկանյանը` վարչապետի իրեն ուղղված մեղադրանքների մասին

”Տիգրան Սարգսյանն այսօրվա ասուլիսին իր օֆշորային սկանդալի մեջ փորձել է ներքաշել ինձ: Ասեմ, որ որքան Հայաստանի տնտեսությանը վերաբերող նրա ասածներն են համընկնում իրականությանը, նույնքան ես եմ ներգրավված օֆշորային սկանդալում: Հանրությունը, այնուամենայնիվ, հենց Տիգրան Սարգսյանի բացատրությանն է սպասում օֆշորի թեմայով”Facebook-յան իր էջում վարչապետ Տիգրան Սարգսյանին պատասխանել է նախկին ԱԳՆ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:  

Գազային գաղտնի պայմանագրեր չկան. վարչապետը պայմանագրերի մասին

Վերջերս ստորագրված գազային պայմանագրերը հաջողված պայմանագրեր էին: Այսօր 2013թ. ամփոփիչ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ վարչապետի, գազային գաղտնի պայմանագրեր գոյություն չունեն՝ ասաց գործադիրի ղեկավարը պատասխանելով հարցին, թե տեղեկություն կա, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ գոյություն ունեն շուրջ 20 պայմանագրեր, որոնց բովանդակությունը հայտնի չէ: Նա նշեց, որ նման տեղեկություն տարածողը թյուրիմացության […]

ՀԱԿ-ն օրենք է խախտում /վիդեո/

ՀԱԿ-ից հեռացած կուսակցությունները պարբերաբար հավաքվում ու քննարկում են քաղաքական գործընթացները: Այս մաիսն Henaran.am-ին հայտնեց ”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: ”Դեռևս համագործակցում ենք”,-ասաց նա: Մակեյանը հայտնեց նաև, որ ԸՕ համաձայն ՀԱԿ-ը օրենք է խախտում, քանի որ ընտրական տեղերի բաշխման գործում  համամասնւթյուն չկա: ”Քանի որ դա 10 կուսակցության հասույթ է, բայց օգտվում է միայն Կոնգրեսը, դա […]

Նախատոնական ընդունելություն Երեւանի քաղաքապետարանում /ֆոտո/

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ հյուրընկալել է մայրաքաղաքի արվեստի եւ մշակույթի, սպորտի,  առողջապահության եւ սոցիալական ոլորտների ներկայացուցիչներին: Ներկաներին ուղղված ողջույնի խոսքում, ամփոփելով անցնող տարին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ ոլորտների աշխատակիցների նվիրված ու սրտացավ աշխատանքի շնորհիվ 2013 թվականը մայրաքաղաքի համար եղել է ձեռքբերումների տարի. “Հաջողություններ ենք արձանագրել քաղաքային տնտեսության բոլոր […]

Տղամարդը սպանել է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային

Իրկուտսկում ձերբակալել են մի տղամարդու, ով մեղադրվում է հարեւանուհուն եւ նրա 4 տարեկան երեխային սպանելու մեջ: Տղամարդը հարեւանուհուց փող է պահանջել, որպեսզի թմրադեղեր գնի: Մերժում ստանալով` սպանել է կնոջն ու փոքրիկ երեխային: 34-ամյա տղամարդը երեկ գնացել է հարեւանուհու տուն եւ փող պահանջել: Երբ մերժում է ստացել, սկսել է դաժանաբար ծեծի ենթարկել նրա 4 տարեկան երեխային: […]

Արվեստի մարդիկ մի քիչ էքսցենտրիկ են լինում. Բայաթյանը բնութագրեց հոգեբուժարանում հայտնված երգչուհուն/վիդեո/

Երգահան, երգիչ` “Արձագանք” ստուդիայի համահիմնադիր Արտավազդ Բայաթյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց իր առաջին  քայլերը “Արձագանքում”  կատարած երգչուհի Սոնա Ավագյանի մասին: Բայաթյանը ապշած է Սոնայի հոգեբուժարանում հայտնվելու փաստից, սակայն նա որպես երգչուհուն լավ ճանաչող մարդ օբյեկտիվորեն գնահատեց երգչուհու բնավորության գծերը: “Արվեստի մարդիկ մի քիչ էքսցենտրիկ են լինում, բայց դա ոչ մի բան չի նշանակում:Եթե այդպես […]

Քրեական աշխարհում 2014-ին մեծ իրադարձություն` ” բում” է սպասվում…

2013-ը քրեական աշխարհի համար կորուստներով տարի էր: ”Շատ մեծ կորուստներ եղան` թվաքանակով քիչ, բայց բավանականին եղան: Դեդ Հասանաի սպանությունն ու դրանց հետ կապված պատմությունները, որոնք արդեն իր գրքում գրել եմ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քրեագետ Սերգեյ Գալոյանը: Նա հայտնեց, որ տարվա ընթացքում քրեական աշխարհում տեղի ունեցած անցուդարձի ամբողջ ընթացքը ներկայացրել է իր 300-400 էջանոց գրքում: Այնտեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի