26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կյանքի դժվարությունները մարդուն ավելի երջանիկ են դարձնում. բացահայտում

Բրիտանացի եւ իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր ծանր ցնցում են տարել, օրինակ, ամուսնալուծություն կամ սիրելի մարդու մահ, ավելի են ուրախանում մանրուքներից առօրյա կյանքում: Մասնագետները ուսումնասիրություններն անց են կացրել 14 986 հոգի շրջանակներում եւ պարզվել է, որ կյանքի դժվարություններն ու անհաջողություններն օգնում են մարդուն ավելի շատ հաճույքներ ու ուրախանալու առիթներ փնտրել […]

Եւ Ալեքսանյանը, եւ Սուքիասյանը, եւ Ծառուկյանը /վիդեո/

”Երբ քննադատում են վարչապետին, ցանկանում են, որ գնա հրաժարականի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` ի պատասխան հարցի, թե ինչ նպատակ է հետապնդում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` քննադատելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: Քաղաքագետը չի կարծում, որ Քոչարյանը երկու նախագահական ժամկետից հետո ցանկանա գլխավորել կառավարությունը:  ”Հայկական իրականությունն այնպիսին է, որ ով երեկ, առաջին օրը համարվել է […]

Չավին հեռանում է

Իսպանիայի ազգային հավաքականի եւ ՛՛Բարսելոնայի՛՛ առաջատար կիսապաշտպան Չավին մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ամերիկյան ՛՛Նյու Յորք Ռեդ Բուլզ՛՛ ակումբը, որը պատրաստ է տրանսֆերը իրականացնել Աշխարհի առաջնության ավարտից հետո: Ըստ տեղեկությունների կատալոնացի ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել MLS: Հիշեցնենք, որ Չավիի պայմանագիրը իր ակումբի հետ լրանում է 2016թ.:

Մայրս Կալաշնիկովը կվերցնի կկրակի. հայ միասեռականի պատմությունը` ինչպես ամուսնացավ ԱՄՆ-ում

“Գիտեք, չնայած ամուսնուս ծնողները չիմացան, որ ես իրենց հարսն եմ, բայց հատկապես մայրը, էսպես ասած՝ կիսուրս լավ չի հետս”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց միասեռական Արտակը /անունը փոխված է/: Վերջինս իր ամերիկացի ընտրյալի հետ ծանոթացել է սոցկայքի միջոցով: Սկայպով իրար հետ խոսեցին, հավանեցին եւ փեսացուն հասավ Երեւան: “Եկավ, նշանվեցինք, մատանի դրեց ձեռս ու մի ամսից գնացինք ԱՄՆ”,-պատմում […]

Իմ մերն իմ եթալու խաթեր մեռավ…ազատամարտիկից 3000 դոլար են ուզում թոշակ նշանակելու համար

Օրերս Henaran.am-ի խմբագրություն դիմած ազատամարտիկը բողոքում է` թոշակ չեն տալիս: ”Ասում են` փող տվեք, 3000 դոլար են ուզում”,-պատմեց արցախյան հերոսամարտի մասնակիցը: Նա չնշեց, թե կոնկրետ որ մարմինն է այդքան գումար պահանջել: ”Այնտեղ են ուզել, որտեղ թոշակ են նշանակում”,-ասաց: Վերջինս վաճառական է, Վերնիսաժում զարդեր է վաճառում` ”օրվա հացի փող է առնում”: Ազատամարտիկը մեզ պատմեց, որ ծնողները […]

Ինչպես ճիշտ ձեռք տալ աղջկա ոտքին. ինչ են փնտրում տղամարդիկ համացանցում

“Յանդեքս” որոնողական ընկերությունը կազմել է այն հարցերի ցանկը, որոնք տղամարդիկ առավել հաճախ են փնտրում ինտերնետում: Որոնք են դրանք Ինչի վրա կարելի է խաղաթուղթ խաղալ աղջիկների հետ Ինչ բանաստեղծություն նվիրել աղջկան Որ տարիքում է պետք համբուրել աղջկան առաջին անգամ Թեմաներ, որոնք դուր են գալիս աղջիկներին Ինչպես ճիշտ ձեռք տալ աղջկա ոտքին

Ամերիկուհին 2.5 րոպեի ընթացքում 2 կգ միս է կերել /ֆոտո/

Ամերիկուհի Մոլլի Սքայլերը Փորթլենդի ռեստորաններից մեկում ռեկորդ է սահմանել: Դեռեւս 1948 թվականից այս ռեստորանում ընդունված է` եթե 2 կիլոգրամանոց խոզապուխտ պատվիրես ու մի ժամվա ընթացքում ուտես այն, եւս մեկ խոզապուխտ կտրամադրեն անվճար: Եվ ահա Մոլլին ոչ թե մեկ ժամում, այլ 2.5 րոպեի ընթացքում է կերել միսը, որի հետ նաեւ սալաթ ու կարտոֆիլ է եղել:

Մովսիսյանը սեր է խոստովանել

Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի ՛՛Սպարտակի՛՛ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտարարել է, որ չի պատրաստվում տեղափոխվել Անգլիա կամ Գերմանիա, ինչպես նշում էին լրատվամիջոցները: ՛՛Մեծ ակումբների հետաքրքրությունը, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ ՛՛Սպարտակը՛՛ եւ ինձ դուր է գալիս հանդես գալ այնտեղ: Շատ եմ ցանկանում այս ակումբի հետ հաղթել առաջնությունում եւ չեմ մտածում այլ թիմ տեղափոխվելու մասին: […]

Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը կգնա՞ն հրապարակ. հունվարի 18-ին թեժ է լինելու /վիդեո/

”Քրիստենա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը վստահ է` հունվարի 18-ին Ազատության հրապարակում մեծ հանրահավաք է սպասվում: ”Խնդիրն ակտուալ է, մեծ զանգվածով ժողովուրդ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Սակայն ինքն այդ օրը Ազատության հրապարապում չի լինի, թեկուզև դեմ է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Նշենք, որ այդ համակարգի դեմ ստեղծված նախաձեռնող խմբի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու են նաև […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի