07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մայրս Կալաշնիկովը կվերցնի կկրակի. հայ միասեռականի պատմությունը` ինչպես ամուսնացավ ԱՄՆ-ում

“Գիտեք, չնայած ամուսնուս ծնողները չիմացան, որ ես իրենց հարսն եմ, բայց հատկապես մայրը, էսպես ասած՝ կիսուրս լավ չի հետս”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց միասեռական Արտակը /անունը փոխված է/:

Վերջինս իր ամերիկացի ընտրյալի հետ ծանոթացել է սոցկայքի միջոցով: Սկայպով իրար հետ խոսեցին, հավանեցին եւ փեսացուն հասավ Երեւան: “Եկավ, նշանվեցինք, մատանի դրեց ձեռս ու մի ամսից գնացինք ԱՄՆ”,-պատմում է Արտակը:

”Ամուսնու” ծնողները հրեա են, մորը համեմատում է հայ խիստ սկեսրոջ հետ: “Փառք հայ կիսուրներին: Վեր էր կենում առավոտը, ասում ա՝ տղաս հո քո համար չի աշխատում, գնա դու էլ բզբզի, ձեռդ մի բանի կպցրու”,-պատմում է Արտակը՝ ավելացնեոլվ, որ ամուսնու հայրը շատ լավն է: ”Հանգիստ մարդ է, չի խոսում, ոչ մի բանի չի խառնվում”:

“Կիսուրս տեսավ ձեռիս մատանին, ասաց վայ, Թոմի մատանիների՞ց է: Հայաստանի՞ց ես գնել, արհեստական է չէ՞”,-պատմեց մեր զրուցակիցը: Որպեսզի կռիվ չսարքի՝ հաստատել է, որ Հայաստանից ”էժանով է գնել”:

“Էլ, չասի, գլուխդ թաղեմ, տղադ ա գնել ձեր տնից 2 քայլի վրա գտնվող խանութից: 1200 դոլար արժի”,-պատմում է Արտակը:

“Հայ կիսուրներից վատն ա իմը, մի կերպ յոլա եմ տանում”,-ասում է:

Արտակի հարազատները տեղյակ չեն իր հակումների մասին: “Մայրս Կալաշնիկովը կվերցնի եւ կկրակի գլխիս: Ինչ ասեմ, ուրիշները ինձնից լա՞վ են, որ կյանքը վայելեն, ես չէ”,-ասում է նա՝ կես կատակ, կես լուրջ ավելացնում. “Հա, հրեաների մոտ մայրիշխանություն է, հուսամ կիսուրիս մահից հետո ես կկառավարեմ տունը”:

Հիմա ընկերոջ հետ Երեւանում են, փաստաթղթային մի քանի ձեւակերպում ունեն՝ կավարտեն ու կմեկնեն Չիկագո:

“Միասեռականների ամուսնությունը օրիկանացվեց, կգրանցվենք ամուսիններ ու կապրենք”,-ասաց Արտակը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ