06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմ մերն իմ եթալու խաթեր մեռավ…ազատամարտիկից 3000 դոլար են ուզում թոշակ նշանակելու համար

Օրերս Henaran.am-ի խմբագրություն դիմած ազատամարտիկը բողոքում է` թոշակ չեն տալիս: ”Ասում են` փող տվեք, 3000 դոլար են ուզում”,-պատմեց արցախյան հերոսամարտի մասնակիցը: Նա չնշեց, թե կոնկրետ որ մարմինն է այդքան գումար պահանջել: ”Այնտեղ են ուզել, որտեղ թոշակ են նշանակում”,-ասաց:

Վերջինս վաճառական է, Վերնիսաժում զարդեր է վաճառում` ”օրվա հացի փող է առնում”:

Ազատամարտիկը մեզ պատմեց, որ ծնողները դեմ են եղել, որ երիտասարդ տարիքում մասնակցեր արցախյան պատերազմին: ”Իմ մերն իմ էթալու խաթեր մեռավ: Իսկ հիմա ես հիվանդ եմ, ոտքերս էլ չեն աշխատում ու թոշակ էլ չեմ ստանում… սաղ հայ ազգին ձեռ են առել”:

Մեր զրուցակիցը խնդրեց չհրապարակել իր անունը: ”Չեմ ուզում անունս գրես, մեկ ա` բան չի փոխվելու, էս պատմում եմ, որ իմանաս”,-եզրափակեց նա:

Ի դեպ, մեր զրուցակիցը ասաց, որ մեկ-երկու օր մասնակցում էր նաև ազատամարտիկների հրապարակային պայքարին, սակայն հասկանալով, որ դա ապարդյուն է, հիմա այլևս չի գնում Ազատության հրապարակ: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ