26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անհայտ կորած ՀՀ քաղաքացու դին հայտնաբերվել է գետում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է. Մայիսի 14-ին, ժամը 20.55-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 16.48-ին Վրաստանի Հանրապետության Մարնեուլի շրջանի Շուլավեր գյուղում՝ Դեբեդա գետում, հայտնաբերվել է ՀՀ-ում անհայտ կորած ՀՀ քաղաքացի Բագրատաշենի բնակչուհի` 1946 թ.  ծնված Էլմիրա Ռաֆիկի Մելքումյանի դին:

Տավուշի նախկին մարզպետն այլ աշխատանքի կանցնի

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով Արմեն Ղուլարյանն ազատվեց Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կառավարությունը մեկ այլ որոշման նախագծով Հովիկ Աբովյանին նշանակեց Տավուշի մարզպետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ Ղուլարյանը կանցնի այլ աշխատանքի: 

Գորիսի քաղաքապետի երիտասարդ թեկնածուն չի խախտում օրենքը

 Հունիսի 8-ին մի շարք մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 2 քաղաքային համայքներում՝ Ջերմուկում եւ Գորիսում: Այստեղ կպայքարեն 4 թեկնածու, որից երկուսը Հանրապետական են:Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գորիսը 14 տարի ղեկավարած 59-ամյա Նելսոն Ոսկանյանը որոշել է այլեւս քաղաքապետ չաշխատել: Սա է եղել միակ պատճառը, որ չի առաջադրվել: Նա շարունակելու է նախկին գործը շինկազմակերպությունում: ՀՀԿ-ն առաջադրել է […]

”Թող ես լինեմ վատագույնը, բայց ”Սպարտակը” դառնա չեմպիոն”.Օզբիլիս

Մոսկվայի ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Спорт Экспресс-ի հետ զրույցում հայտարարել է, որ կանի ամեն ինչ, որպեսզի իր ակումբը դառնա չեմպիոն: -”Самый лучший из армян – это Юра Мовсисян” (Հայերից լավագույնը Յուրա Մովսիսյանն է). վիրավորական չէ՞, երբ երկրպագուները չեն երգում Ձեր մասին: – Ինչու վիրավորվեմ, եթե թիմում լավագույնը Յուրան է: Նա մշտապես գոլի հեղինակ է […]

Վարչապետը զարմացավ. խոստացավ հանդիպել զոհված զինվորների ծնողներին

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստից առաջ շենքի դիմաց հանդիպեց մշտապես այստեղ հավաքվող քաղաքացիների հետ: Տարբեր ժամանակներում բանակում զոհված զինծառայողների ծնողները վարչապետին դժգոհեցին, որ իրենց որդիների մահվան գործերը մինչև հիմա բացահայտված չեն: Հովիկ Աբրահամյանը խոստացավ նրանց ընդունել, լսել նրանց պատմություններն ու փորձել նրանց հարցերին ևս պատասխան գտնել: Henaran.am-ի հետ զրույցում մայրերից Իրինա Ղազարյանն ասաց, […]

Կարկուտի հավանականություն կա

Հանրապետության տարածքում՝   Մայիսի 15-19-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավային` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-19-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում`   Մայիսի 15-19-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը […]

Ինչ են խմում հայերը և որքան. 168 ժամ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ Հայաստանում 15 տարեկանից բարձր բնակիչների 36%-ն ալկոհոլ չի օգտագործում: Եվրոպայի և ԱՊՀ 51 երկրների շարքում ‘’օյաղների’’ թվով մենք 16-րդ տեղում ենք: Առաջին տեղում տաջիկներն են. ալկոհոլ չի օգտագործում 90.7%-ը: Փոխարենը՝ ալկոհոլ օգտագործող տաջիկներն այնքան շատ են խմում, որ մեկ շնչին բաժին ընկնող ալկոհոլի քանակով տարածաշրջանում առաջինն են (տարեկան ավելի քան […]

Եդիգարյանի գոլն օգնեց ”Կայրաթին” անցնել գավաթի խաղարկության հաջորդ փուլ/վիդեո/

Ղազախստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ”Կայրաթը”, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթել է ”Գեֆեստին”: ”Կայրաթի” կազմում գոլերից մեկը հեղինակել է Եդիգարյանը: Այսպիսով, ”Կայրաթն” անցել է Ղազախստանի գավաթի 1/4 եզրափակիչ:

Սատանան մանրուքների մեջ է. Դ. Շահնազարյան. Առավոտ

Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. ՀՀ անվտանգության ծառայության ղեկավար Դավիթ Շահնազարյանն ‘’Առավոտ”-ի հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե ո՞րն է ավելի ձեռնտու հայկական կողմի համար` Ուորլիքի նախաձեռնությո՞ւնը, թե՞ 1997-ի ‘’փուլ առ փուլ’’ տարբերակը, ասել է. ‘’Ուորլիքի նախաձեռնությունը և 1997-ի ‘’փուլ առ փուլ’’ տարբերակը ունեն նույն տրամաբանությունը, նույն հիմքերն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի