01 Մարտի, Saturday, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ընտրությունը` քաղաքական ապաստանի առիթ. Հրապարակ

“Հրապարակ”-ը գրում է, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ նպատակ ունեն օր առաջ հասնել Եվրոպա և այնտեղ քաղաքական ապաստան ստանալ, ինչի համար հիմքեր են պետք: “ Ընտրությունները չափազանց լավ առիթ է քաղաքական հետապնդյալի կարգավիճակ ստանալու համար: Եվրոպա մեկնելու մտադրություն ունեցող անձինք դառնում են ընդդիմադիր թեկնածուի վստահված անձ, որպեսզի համապատասխան վկայական ստանան: Իսկ եթե այդ ընտրատեղամասում ինչ-որ արտառոց […]

Խմել են հանուն հաղթանակի, երգել է Շուշան Պետրոսյանը

Քիչ առաջ “Հարսնաքարում” ավարտվել է ՀՀԿ ակտիվի հանդիպումը կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Մոտ 600 կուսակցականներ բաժակ են բարձրացրել նախագահի, հաղթանակի համար, խմել են բանակի, ժողովրդի կենացը: Միջոցառմանը իր ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով գյումրվա տրնգի է պարել: “Հարսնաքարում” էին նաեւ բոլոր մարզպետները, ինչպես նաեւ քաղաքային համայնքների հանրապետական […]

Դե եթե ընտրվի, Աստված ընդունեց մատաղը …

Նախընտրական քարոզարշավը յուրօրինակ սկսեց թիվ 22 ընտրարատարծքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու, ԱԺ պատգամավոր հանրապետական Մանվել Բադեյանը: Նա Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատաղի արարողությունն էր կազմակերպել: Քանի որ քարոզարշավի օրը համընկավ Հարության տոնին, ուստի Բադեյանը քաղաքացիներին  եւ եկեղեցու ուխատվորներին կարմիր ձվեր է բաժանել: Վերցնելով ձվերն ու մատաղը` քյավառցի ընտրողները ասում էին ընդունելի լինի: “Դե եթե ընտրվի, […]

ՀՀԿ-ի պատասխանատվությունը

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀԿ մարզային և Երևանի տարածքային նախընտրական շտաբների ղեկավար կազմի և կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուների հետ: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ անցկացումը՝ ընդգծելով, որ ի տարբերություն ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի, ՀՀԿ-ն, որպես իշխանական կուսակցություն, համամասնական ընտրակարգով և […]

Ծառուկյանը` երկու քարի արանքում

Henaran.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ անդամագրվելուց եւ վերջին շրջանում ցուցաբերած հրապարակային ակտիվությունից հետո ԲՀԿ-ում ներքին դիմադրություն է առաջացել վերջինիս նկատմամբ: ԲՀԿ-ականներն անհանգստանում են, որ այսպես շարունակվելու դեպքում ոչ միայն իրենք կհայտնվեն երկրորդ պլանում, այլեւ Վարդան Օսկանյանը փաստացի “իշխանությունը կվերցնի” Գագիկ Ծառուկյանի ձեռքից: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ում ներքին հրահանգ կա` հրապարակային […]

Ապարանցիները լավ հայեր են. Լեյլա Սարիբեկյան /վիդեո/

ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի  խոսքով, եթե նրան առաջարկեին պատգամավոր դառնալ` կհրաժարվեր: “Իմ անելիքը արվեստում է, ես շատ անելիքներ ունեմ”,-ասաց երգչուհին Henaran.am-ի հետ զրույցում: Նրա կարծիքով, արվեստագետը չպետք է լինի քաղաքականության մեջ: “Արվեստը ժողովրդի համար է, արվեստագետի ստեղծած արվեստը ժողովրդի սեփականությունն է: Մենք էլ քաղաքականությունից  դուրս ենք եւ ծառայում եմ ժողովրդին, անկախ կուսակցությունից, անկախ հասարակական […]

ՀՀ նախագահը խոսել է ընտրացուցակներից

Այսօր ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ուսանողներից մեկը հետաքրքրվել է ընտրացուցակներով, թե ինչպե՞ս է, որ արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների թիվը, կարծես, պահպանվում է, բայց ընտրացուցակում առկա մարդկանց թիվն ավելանում է: Սերժ Սարգսյանը պատասխանել է, որ երկրից բացակայելը հիմք չէ ընտրացուցակից մարդուն հանելու համար, և դա է պատճառը, որ ընտրացուցակում քաղաքացիների թիվն ավելանում […]

Հայաստանը նավթ կներմուծի Իրանից

Ըստ Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Ջալիլ Սալարիի, Հայաստանի համար տնտեսապես արդարացված չէ Վրաստանից նավթամթերքի ներկրումը, այդ պատճառով էլ նա սկսել է նավթամթերք ներմուծել Իրանից: Այս մասին տեղեկացնում է ԱՐՄԵՆՊՐԵՍ-ը` վկայակոչելով Mehr գործակալությունը: Առաջին փուլում նավթամթերքը Հայաստան կարտահանվի բենզատար մեքենաների, իսկ ապագայում` խողոկավաշարի միջոցով, որն արդեն երկար ժամանակ է` ծրագրվում է կառուցել երկու հարեւան երկրների […]

Ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու. Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը

Խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի՝ “Հավատանք, որ փոխենք” կարգախոսի վերաբերյալ ուսանողներից մեկի հարցին, թե ինչի՞ն հավատանք և ի՞նչն ենք փոխելու, Սերժ Սարգսյանը պատասխանել է. “Հավատա՛նք մեզ, հավատա՛նք մեր ընկերներին, հավատա՛նք մեր ընտանիքներին, հավատա՛նք մեր բուհին, մեր պետությանը, մեր գործին: Նախընտրական ոչ բոլոր խոստումներին է պետք հավատալ, բայց սեփական ուժերին մենք ուղղակի պարտավոր ենք հավատալ: Ես չգիտեմ որևէ […]

Վարդուհու կյանքի հարցն էր. Քուշկյանը ռե-բլոտ արեց

Մեր տեղեկություններով, օրերս կինովավերագրող, հեռուստախմբագիր Վարդուհի Սիմոնյանը սրտի բարդ վիրահատության է ենթարկվել: Henaran.am-ի հետ զրույցում Վարդուհին հաստատեց այդ տեղեկությունը:  Նրան Նորք-Մարաշ կլինիկա են հասցրել լրագրող ընկերները: “Իսկական լրագրողական համերաշխության օպերացիա էր: Պատկերացրեք, “Չորրորդ ինքնիշխանություն”-ից` Գոհար Վեզիրյան, “Ազատություն”-ից` Աստղիկ Բեդեւյան, Աղասի Ենոքյան, “Հայլուր”-ից` Սուսան Բադալյան, “Արմնյուզ”-ից` Արտակ Ալեքսանյան, մեր Մարինե Բաղդագյուլյանը, Շուշանը Հունանյան… մի խոսքով` իմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի