Հորդորում են ձեռնպահ մնալ ոստիկանությանը միջկուսակցական խաղերի մեջ ներքաշելու փորձերից

Որոշ զանգվածային լրատվության միջոցներում հետևողականորեն և անստորագիր լուրեր են տարածվում, թե ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տիգրան Պետրոսյանը քարոզչական աշխատանք է կատարում մեծամասնական ընտրակարգով առաջադրված իր եղբոր համար: Մենք համբերատար հերքել ենք այդ լուրերը և նորից կրկնում ենք. տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Իսկ նրանց, ովքեր սեփական շահերից ելնելով` փորձում են ոստիկանությանը ներգրավել նախընտրական այս կարգի գործընթացների […]